Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:31 28-01-2025

Մեր տարածաշրջանում մեզ պետք է ուժեղ բանակ․ «Հայաքվե»-ի միջոցառումը՝ նվիրված բանակի 33-ամյակին

«Մեր բանակը մեր երկրի ու ժողովրդի ողնաշարն է և միևնույն ժամանակ այն վահանն է, որը պաշտպանում է մեր երկիրը։ Մենք մեր ամեն օրվա աշխատանքով, գործով ու մտածմունքով միշտ պետք է ուժեղացնենք մեր բանակը։ Պետք է հիշենք, որ այն տարածաշրջանում, որում ապրում ենք, այն վտանգների պայմամաններում, որոնք կան, մեզ պետք է լինելու ուժեղ բանակ, ուժեղ հետախուզություն և ուժեղ պաշտպանական համակարգ ընդարձակ իմաստով»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը։

Oragir.News-ը զրուցեց նաև միջազգայնագետ «Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանի և ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի (Մրոն) հետ։

«Այսօրվա միջոցառման նպատակը մեր տղաների գործած սխրանքի ոգեկոչումն էր, շնորհակալություն հայտնելը բոլոր այն մարդկանց, որոնք մեծ ջանք և էներգիա դրին և կայացրին մեր կյանքի կարևորագույն կառույցներից մեկը՝ Հայոց բանակը»,-ասաց Մենուա Սողոմոնյանը։

Արսեն Գրիգորյանը ևս շնորհավորեց օրվա խորհրդի առթիվ, մաղթեց, որ ազգային երգով կրկին կարողանանք մտնել վերազատագրված Արցախ։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 28-ին, «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման նախաձեռնությամբ «Անի Գրանդ» հյուրանոցում Հայոց բանակի 33-ամյակին նվիրված միջոցառում տեղի ունեցավ։ Միջոցառմանը մասնակցում էին 100-ավոր մարդիկ, որոնց թվում էին Արցախյան պատերազմների մասնակիցներ, զոհվածների ծնողներ, և «Հայաքվե» նախաձեռնության հավատարիմ ընկերներ։

Բանակին նվիրված միջոցառումնը ելույթ ունեցան Շուշան Պետրոսյանը, Լեյլա Սարիբեկյանը, Արսեն Գրիգորյանը (Մրոն), Դավիթ Ամալյանը և այլք։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու անակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ