Ուղիղ եթեր
Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 15:45 23-01-2025

Հայաստանն այլևս սպառնալիք չէ․ հրապարկվել է Թուրքիայի թարմացված «Կարմիր գիրք»-ը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Նախօրեին կայացել է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի այս տարվա առաջին նիստը՝ այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ։ Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով ԱԱԽ պաշտոնական հաղորդագրությանը։

Հաղորդվում է, որ նիստի ավարտին խորհուրդը հաստատել է Թուրքիայի ազգային անվտանգությանը վերաբերող թարմացված փաստաթուղթը՝ «Կարմիր գիրք»-ը։

Ավելի վաղ Էրդողանը ուժային գերատեսչություններին հանձնարարել էր թարմացնել Թուրքիայի ազգային անվտանգության քաղաքականությանն առնչվող փաստաթուղթը։ Վերջին անգամ այն քննարկվել էր 2019 թվականի սեպտեմբերի 30-ին Էրդողանի գլխավորած խորհրդի նիստում։

«Ազգային անվտանգության քաղաքականության մասին փաստաթուղթը (MGSB), որը պարբերաբար թարմացվում է հինգ տարին մեկ, իսկ անհրաժեշտության դեպքում` հրատապ, թարմացվել է Թուրքիայում, տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցած և հնարավոր զարգացումների գնահատման հիման վրա և հաստատվել խորհրդի կողմից», - ասվում է հայտարարության մեջ։

Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստի ավարտին հրապարակվել է նաև 7 կետանոց հայտարարություն։ Դրանում անդրադարձ է կատարվել Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված զարգացումներին, Քուրդիստանի բանվորական կուսակցության և գյուլենական շարժման դեմ պայքարին, Սիրիայի նոր իշխանությունների կողմից երկրի անվտանգության և ամբողջականության հետ ապահովման հարցերին, Սիրիայում Քուրդիստանի բանվորական կուսակցության և նրա թևերի գոյության հետ կապված խնդիրներին, Գազայում զինադադարի ապահովման և Պաղեստինի հարցի արդարացի լուծման ուղիներին, Աֆրիկայում, Մերձավոր Արեւելքում և Բալկաններում խնդիրների՝ առանց բախումների լուծելու Թուրքիայի դերակատարություններին։

«Կարմիր գիրք» անունը կրող Ազգային անվտանգության քաղաքականության փաստաթղթում ներկայացվում են նաև այն երկրները, որոնք արտաքին սպառնալիք են ներկայացնում Թուրքիայի համար: Այն կոչվում է նաև Թուրքիայի «գաղտնի սահմանադրություն»:

Հատկանշական է, որ Թուրքիայի թարմացված «Կարմիր գրքում» Հայաստանի մասին ոչ մի հիշատակում չկա, մինչդեռ նախկինում այն ընդգրկված էր Թուրքիայի համար սպառնալիք ներկայացնող երկրների շարքում։ Տարբեր ժամանակներում ցուցակում եղել են նաև Իրանը, Իրաքը, Ռուսաստանը, Հունաստանը և այլ երկրներ:

Դավիթ Գույումջյան


Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
21:18 Բենզինի գնի շոկ. Ռուսաստանի մասնաբաժինը շարունակում է նվազել. որոնք են նոր այլընտրանքները
09:00 «Զինապահ» հիմնադրամում կուտակվել է 173,6 միլիարդ դրամ. այն կարող է կրկին պարգևավճար դառնալ