Ներքին 1 տարի առաջ - 22:30 22-01-2025

Ինչ է ուզում Արայիկ Հարությունյանը․ փող և ՀԱՕԿ-ը

Այսօր՝ հունվարի 22-ին, կայացել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունը։ Միակ թեկնածուն վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն էր, ով և ընտրվել է ՀԾՖ-ի նախագահ։

Հիշեցնենք, որ օրերս 9 տարի ծանրամարտի ֆեդերացիան ղեկավարող ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը հայտնել էր, որ այլևս չի առաջադրվելու ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։

Ըստ ամենայնի՝ Ռոստոմյանին «վերևներից» ստիպել են գնալ այդ քայլին։ Հարությունյանը նաև հանձնարարել է ստուգումներ իրականացնել ֆեդերացիայում։ Oragir.News-ի տեղեկություններով՝ «կեղտ ման գալուց հետո» ոչինչ չի պարզվել, փոխարենը՝ Ռոստոմյանը որոշել է պարզապես զիջել և չխառնվել խմորումներին։

Ռոստոմյանը գրել էր․ «2016-2024 թթ-ին մեր ծանրամարտիկները բերել են ընդհանուր առմամբ 821 մեդալ, որից ոսկի՝ 327, արծաթ՝ 246, բրոնզ՝ 248։ Այս ցուցանիշը պատիվ կբերի աշխարհի յուրաքանչյուր հզոր, զարգացած պետության։ Մենք դա արել ենք։ Այդ ժամանակահատվածում բոլոր մարզաձևերում Հայաստանի մեդալների 38 տոկոսը բերել են հենց ծանրամարտիկները։ Մենք բերել ենք 4 օլիմպիական մեդալ»։

Պարզապես հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանը «մտերմությունը» ծանրամարտին եղել է ընդամենը Երևանում կայացած Եվրոպայի առաջնության կազմակերպման աշխատանքները ղեկավարելը, սելֆիներ հաղթող մարզիկների, մարզիչների հետ և վերջ։

Այսպիսով, Հայաստանում անցկացվելիք ծանրամարտի 2027 թվականի աշխարհի առաջնությունից առաջ Արայիկ Հարությունյանը իր ձեռքն է վերցնում ֆեդերացիան, որպեսզի անձամբ տնօրինի ֆինանսական մեծ հոսքերը, որոնք տարբեր տվյալներով 4-5 միլիոն դոլար են։

Oragir.News-ն անդրադարձել է Արայիկ Հարությունյանի կոռուպցիոն գործարքներին։

Oragir.News-ի տեղեկություններով, Արայիկ Հարությունյանի հավակնությունները սրանով չեն սահմանափակվում․ տխրահռչակ պաշտոնյան նաև ցանկանում է դառնալ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ․ հիշեցնենք, որ 2005 թվականից ՀԱՕԿ նախագահը Գագիկ Ծառուկյանն է։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ, սակայն ո՛չ բարձրաստիճան պաշտոնյայի գրասենյակը, ո՛չ ինքը՝ բարձրաստիճան պաշտոնյան, ինչպես միշտ, չպատասխանեցին մեր զանգերին։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու անակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
08:48 Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը․ Աղազարյան․ «Հրապարակ»
20:37 «Տառերի պուրակի» հարևանությամբ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել է
09:00 Փաշինյանի ոտքը էլի խերով չէր. ԶՊՄԿ-ի հասույթը 3 տարում նվազել է 79.4 միլիարդ դրամով