Ուղիղ եթեր
Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ ՀՀ վարչապետի անձնական բանակ․ Ալեն Ղևոնդյան
copy image url

Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ ՀՀ վարչապետի անձնական բանակ․ Ալեն Ղևոնդյան

Ներքին 3 ամիս առաջ - 23:53 16-01-2025
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երբ ՆԳՆ նախարար աղջիկը ասում է, որ ՀՀ-ում ներդրվելու են ուժային միջոցների գործադրման նոր ստանդարտներ, որով կառաջնորդվի ոստիկանությունը, ասեմ ձեզ, թե դա որն է լինելու.
դա Ազգային գվարդիային կոշտ՝ այդ թվում մահաբեր ելքով ուժի կիրառման լիազորություններ տրամադրում/ընդլայնումն է, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ ՀՀ վարչապետի անձնական բանակ կոչվածը:

Գվարդիայի ձևավորման հարցում տարիներ շարունակ ՀՀ-ն բոլոր փուլերում համագործակցում է ԱՄՆ-ի հետ:

Որպեսզի ավելի պարզ լինի ասածս, ուժի կիրառման նորմատիվի փոփոխությունը մոտավորապես սա է լինելու. եթե ոստիկանը/գվարդիականը ինչ-որ դեպքում (կենցաղից մինչև քաղաքկան միտինգ), այդ թվում բողոքի ակցիաների, քաղաքացիական ակցիաների, կամ ասենք միտինգի ժամանակ քաղաքացուն մեկ անգամ որևէ պահանջ է ներկայացնում, ու եթե քաղաքացին որևէ պատճառով դա միանգամից չի կատարում, գվարդիականը լիազորված է անմիջապես զենք կիրառել:

Սա նաև ամերիկյան ստանդարտ է:

Սրանով ՀՀ-ն դառնալու է լիարժեք ոստիկանական պետություն, ինչին ՀՀ գործող վարչապետը տարիներ շարունակ գնում է, երբ հասկացավ, որ որևէ մեկը արտաքին խաղացողներից իրենց անձնական անվտանգության երաշխիքներ չի տրամադրելու:

Ի դեպ, Ազգային գվարդիան լիարժեք գործարկվելու է 2025-ի սեպտեմբերից:

Ավելին՝ ընտրական օրենսգրքի՝ իշխանության կողմից առաջարկվող փոփոխությունները եթե ընդունվեն, իսկ ես որևէ պատճառ չեմ տեսնում, որ դրանք չեն ընդունվի, ՀՀ-ում գործնականում հնարավոր չի լինի իշխանություն փոխել:

Հիշեք, մարդը, ով գիտի, որ ինքը պետական դավաճան է, օտարերկրյա գործակալ ու սպասարկու, ինքը ամեն բան անելու է, որ ինքը/իր ընտանիքի մյուս անդամը ցմահ իշխանության լինեն. դա շատ տրամաբանական է ու ակնհայտ:

Այն, ինչ պետք է աներ չիշխանությունը խնդրին լուծելու համար տարիներ առաջ, ու ի դեպ, կարող էր, նա այլևս չի կարողանալու անել. սա էլ լավ արդարացման պատճառ է դառնալու: Ի դեպ, ՀՀ-ում ընտրություններով գործնականում հնարավոր չէ իշխանություն փոխել և դա շատ ակնհայտ իրողություն է:

Ի դեպ, մի բան էլ ու վերջ. ՀՀ գործող իշխանությունները նպատակ ունեն, որ ՀՀ-ից ահռելի արտագաղթ լինի, որպեսզի հեշտ կարողանան երկիրը իրենց տակ պահեն, սպասվող ադրբեջանցիների հոսքերի ժամանակ դիմադրությունը սուր չլինի: Քիչ մարդ - քիչ խնդիրներ:

Հենց այդ պատճառով են նաև կյանքի պայմանների նման վիճակ, ինստիտուցիոնալ քաոս ապահովում, ի դեպ, մի մասը նաև օտար պետությունների անմիջական պահանջով:

Ասեմ, որ օտարերկրյա կազմակերպությունների հետազոտություններով հայ հանրույթի դիմադրության շեմը աննկարագրելի իջել է և դրա մասով ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ քայլերը՝ այդ թվում ոչ իշխանական ճամբարում իրենց համար անհրաժեշտ վիճակ ապահովելու համար:

ՀՀ-ի մասով կա որոշում, և այն հենց հիմա իրականացվում է. սակայն միանշանակ կա նաև հնարավորություն իրավիճակը փոխելու մասով: Եվ դա որևէ կերպ կապ չունի ձեզ հայտնի ուժերից որևէ մեկի հետ:

Եվրասիական տարածաշրջանում և Հվ.Կովկասում անձնական հարաբերությունները ու վստահությունը շատ ավելի կարևոր են ցանկացած պայմանագրերից:

ՀՀ-ում սա իբր չհասկացան:

Այ էսպիսի բաներ: Ձեզ բարձր տրամադրություն եմ մաղթում»:

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
17:25 Սա ՀՀ իրավական պատմության մեջ նմանատիպ գործով 1-ին հաղթանակն է. փաստաբանը՝ Սոնա Աղեկյանի գործով վճռի մասին
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն
20:30 Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ