Արտաքին 1 տարի առաջ - 10:18 15-01-2025

Բաթումում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի վրա

Վրաստանի նախկին վարչապետ, «Հանուն Վրաստանի» կուսակցության հիմնադիր Գիորգի Գախարիան Բաթումիի հյուրանոցներից մեկում հարձակման է ենթարկվել, հաղորդում է «Ազատության» վրացական ծառայությունը՝ վկայակոչելով միջադեպի ականատես, "Мти Ньюс"-ի խմբագիր Գելա Մթիվլիշվիլիին։

«Մի քանի րոպե առաջ Բաթումիի «Շերատոն» հյուրանոցում ռուսական ռեժիմի ոչ լեգիտիմ խորհրդարանի և Աջարիայի Գերագույն խորհրդի անդամներ Դմիտրի Սամխարաձեն, Գեորգի Մանվելիձեն և այլք հարձակվել են նույն հյուրանոցում իջևանած մեր ընկեր Գեորգի Գախարիայի վրա։ Գախարիային տեղափոխել են հիվանդանոց»,- Ֆեյսբուքում գրել է Մտիվլիշվիլին, կից լուսանկարներ հրապարակել։

Ամենից շատ դիտված