Մամուլ 1 տարի առաջ - 07:20 15-01-2025

Ավինյանի թանկարժեք ավիատոմսի համար պատժվողներ դեռ չկան. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքապետարանում Տիգրան Ավինյանի՝ ԱՄՆ կատարած շռայլ գործուղման մասով մինչ օրս որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվել։ Այսպիսով, դեռ նախորդ տարվա դեկտեմբերին պարզվեց, որ Տիգրան Ավինյանի` նոյեմբերին Լոս Անջելես մեկնելու մեկ VIP տոմսն արժեցել է 7 միլիոն 650 հազար դրամ։ Քաղաքապետի գլխավորած պատվիրակության 9 անդամների համար գնել են էկոնոմ դասի 8 ավիատոմս, իսկ քաղաքապետը բիզնես դասով էր մեկնել ԱՄՆ։ Տիգրան Ավինյանը չէր հերքել տեղեկությունը՝ գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարելով, որ ԱՄՆ գործուղումից հետո է իմացել արժեքները և ապշել է՝ գներն իմանալով։ Երևանի քաղաքապետն այդ ամենում իր աշխատակիցներին էր մեղադրել անպատասխանատվության համար, հրապարակավ հանձնարարել էր մանրամասն ուսումնասիրել կատարված գնման գործընթացը՝ պարզելու, թե ովքեր են պատասխանատու նշված ծախսերի համար, որպեսզի «հետևանքներ լինեն»։ Մինչ օրս, փաստացի, որևէ «հետևանք» չի եղել։ «Ժողովուրդ» օրաթերթին քաղաքապետարանի լրատվության վարչությունից հայտնեցին, որ դեռ ուսումնասիրություն է ընթանում։

Արդարության համար նշենք նաև, որ Տիգրան Ավինյանը սեփական միջոցներից փոխհատուցել է իր՝ Ամերիկա գործուղման ավիատոմսերի գումարը, որը կազմել էր 7 միլիոն 650 հազար դրամ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
11:26 Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք
11:59 Ի պաշտոնե դիրքորոշում հնչեցրե՛ք, լռությունը խայտառակություն է. Գրիգորյանը՝ Ռուբինյանին