Ներքին 4 ամիս առաջ - 14:00 11-03-2026

Թանկարժեք խորհուրդներ և փոշիացված միլիոններ․ Ավինյանի կառավարման հմայքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

ՔՊ-ի, մասնավորապես՝ Տիգրան Ավինյանի պաշտոնավարման օրոք Երևանի քաղաքապետարանի ղեկավար օղակում աշխատավարձերի ֆոնդը շեշտակի աճել է։ Եթե օրինակ 2021-ին նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի տարեկան աշպատավարձը կազմում էր 6 մլն 772․498 դրամ (ամսեկան՝ 564․374,833 դրամ), ապա 2024-ին Տիգրան Ավինյանը Երևանի քաղաքապետարանից ստացել է 30 մլն 324․109 դրամ աշխատավարձ (ամսեկան՝ 2 մլն 527․009 դրամ):

Այս տվյալներից, որոնք վերցրել ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքից, պարզ է դառնում, որ ղեկավար օղակում աշխատավարձերն աճել են առնվազն 4․4 անգամ։ Այս տվյալներին ծանոթացող շարքային քաղաքացին լավատեսորեն ակնկալում է, որ քաղաքի կառավարումն էլ առնվազն պետք է նույն չափով բարելավված լիներ, սակայն իրականությունը մի փոքր այլ է այս դեպքում։

Քաղաքապետարանի պաշտոնական կայքի համաձայն՝ Տիգրան Ավինյանը ունի 5 խորհրդական՝ Կամո Արեյանը, ով քաղաքապետարանի հնաբնակներից է, Արման Լազրյանը, Սոնա Թևանյանը, Լուսինե Դայանը և Արփենիկ Մուրադյանը։ Թեպետ հիշյալ պաշտոնյաները հայտարարգիր չեն ներկայացրել, որպեսզի նրանց վարձատրության չափը ներկայացնեինք, այնուամենայնիվ ավագանու ընդդիմադիր անդամներից Սամվել Հակոբյանը դեռ 2023-ի տարեվերջին հայտարարել էր, որ Ավինյանի խորհրդականները ամսեկան 630 հազար դրամ աշխատավարձ են ստանում, ինչը քաղաքային իշխանության ղեկավարը չէր առարկել։



Եթե վերջին 2-3 տարում Տիգրան Ավինյանի խորհրդականների վարձատրության չափը չի ավելացվել, ապա նրանցից յուրաքանչյուրը ներկայումս տարեկան վարձատրվում է 7 մլն 560 դրամ, իսկ 5 խորհրդականների վարձատրության հանրագումարը կազմում է 37 մլն 800 հազար դրամ՝ չհաշված այն խոշոր պարգևավճարները, որոնք նրանք պարբերաբար ստանում են։

Ուշագրավ է սակայն, որ չնայած Տիգրան Ավինայնը 5 խորհրդական ունի, որոնց խորհուրդների համար երևանցիները բավականին թանկ են վճարում՝ տարեկան 37 մլն 800 հազար դրամ, այնուամենայնիվ քաղաքապետարանը ժամանակ առ ժամանակ խոշոր գումարներ է ծախսում տարբեր խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման համար։ Մասնավորապես՝ մեզ հայտնի դարձավ, որ Երևանում թենիսի միջազգային ակադեմիայի ներդրումային ծրագրի հայեցակարգի մրցութային փաստաթղթերի մշակման խորհրդատվական ծառայություններ ձեռք բերելու նպատակով քաղաքապետարանը երևանցիների գրպանից 6 մլն դրամ է ծախսել։



Այսպիսով՝ ընդամենը այս պարզ օրինակը, որը հաստատապես եզակի օրինակ չէ, ցույց է տալիս, թե երևանցիների վստահության քվեին չարժանացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կառավարումն ինչ որակ ունի առնվազն Երևանում։

Փաստացի՝ Տիգրան Ավինյանը ունի բավականին բարձր (ավելի բարձր, քան նախկինում Երևանի քաղաքապետն էր վարձատրվում) վարձատրվող 5 խորհրդական և համապատասխան պրոֆիլային վարչություն, սակայն լրացուցիչ 6 մլն դրամ է փոշիացրել՝ խորհրդատվական ծառայություններ ձեռք բերելու նպատակով։

Եթե հիշյալ 6 մլն դրամը չի փոշիացվել, ապա մտահոգություններ են առաջանում Տիգրան Ավինյանի 5 խորհրդականների կոմպետենտության հարցում, որոնց խորհուրդների համար երևանցիները տարեկան առնվազն 37 մլն 800 հազար դրամ են վճարում․․․
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ