Արտաքին 1 տարի առաջ - 12:33 11-01-2025

Թբիլիսիում բողոքի ցույցեր են անցկացվում ցուցարարների ձերբակալությունների դեմ

Թբիլիսիում հունվարի 11-ի առավոտյան անցկացվել են բողոքի ակցիաներ, որից հետո քաղաքացիները հավաքվել են Թբիլիսիի քաղաքային դատարանի մոտ, որտեղ քննարկվելու է բողոքի ակցիաների ժամանակ անկարգությունների համար 8 ձերբակալվածների խափանման միջոցի հարցը։ Այս մասին հայտնում Newsgeorgia-ն՝ նշելով, որ ժամը 12։00-ին ակցիայի մասնակիցները կանցկացնեն բողոքի հեծանվավազք:

Երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակում գտնվող հեծանիվի հուշարձանից:

Նշվում է, որ ժամը 14:00-ին ցուցարարները կհավաքվեն մետրոյի «Ախմետելի Թատրոն» կայարանի մոտ: Մասնակիցներն այնտեղից շարժվելու են դեպի ոստիկանության բաժին ՝ բողոքելու ցուցարարների ձերբակալությունների դեմ:

Թբիլիսիում բողոքի ակցիաները մեկնարկել են Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո։

Ընդդիմադիր քաղաքական ուժերը չեն ընդունում ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն՝ համոզիչ հաղթանակ էր տարել իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։

Ընդդիմադիրները հրաժարվել են խորհրդարանում իրենց մանդատներից և դուրս են եկել փողոց՝ պահանջելով նոր ընտրությունների անցկացում։

Ամենից շատ դիտված

09:00 Հասան Գագիկ Խաչատրյանի ՊԵԿ-ի քավոր-սանիկներին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
15:23 Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
15:00 Ողբերգություն՝ առանց մեղավորների. ինչու է Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի գործը երեք տարի անց «դոփում տեղում»