Մամուլ 1 տարի առաջ - 08:45 09-01-2025

Ինչի՞ց է վախենում «ժողովրդավար» վարչապետը․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը։ Ինչի՞ց է վախենում իրեն «ժողովրդավար ու ժողովրդի ծոցից դուրս եկած» հռչակած վարչապետը:

Ինչպես վարչապետի աշխատակազմից հայտնել էին «Ազատությանը», Նիկոլ Փաշինյանը վարչապետության 7-րդ տարում հանձնարարել է «գույքագրել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը», հիմնավորումն էլ հետեւյալն է՝ «փաթեթի հնարավոր հրապարակումը Հայաստանի պետական անվտանգության շահերի դիտանկյունից՝ քննարկելուց և գնահատելուց հետո»: Այսինքն՝ պետք է որոշում կայացվի հրապարակե՞լ ինչ որ փաստաթղթեր, թե՞ ոչ:

Հարց է առաջանում՝ իսկ ումի՞ց է թաքցնում Նիկոլ Փաշինյանը բանակցային փաստաթղթերը, կամ ի՞նչ վտանգներ է տեսնում նա, եթե միջազգային լայն հանրությունը, անգամ թշնամի երկրները՝ Ադրբեջանը եւ Թուրքիան, լրիվությամբ տիրապետում են բանակցային գործընթացի բոլոր մանրամասներին:

Խոսենք փաստերով։

Դեռ 1992 թվականին Եվրոպայում անվտանգության և համագործակցության կոնֆերանսի (ԵԱՀԽ) կողմից ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության անդամ երկրներից (ԵԱՀԿ): Այս կազմակերպությունը կոչված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ, բանակցային լուծման տարբերակներ գտնելուն:

Այն բաղկացած է 9 անդամներից` Բելառուս, Գերմանիա, Իտալիա, Շվեդիա, Ֆինլանդիա և Թուրքիա, Հայաստան և Ադրբեջան, ինչպես նաև համանախագահող եռյակ անդամ երկրներից՝ Ռուսաստան, Ֆրանսիա և ԱՄՆ։

Թեեւ Ադրբեջանը հիմա պահանջում է լուծարել այս կառույցը, իսկ Հայաստանն էլ ամենեւին դեմ չէ դրան, բայց այս կառույցը ֆորմալ առումով դեռ գործում է: Եվ կարիք չկա դիվանագիտական հմտություններ ունենալ՝ հասկանալու, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ եւ համանախագահ այս բոլոր երկրները տիրապետում են բանակցային բոլոր մանրամասներին ու փաստաթղթերին, որոնք Նիկոլ Փաշինյանը գաղտնիության պատրվակով հրաժարվում է հրապարակայնացնել:

Հարց է առաջանում՝ ինչ վտանգներ է տեսնում Նիկոլ Փաշինյանը ու ինչու չի հանրայնացնում, թե տարիներ շարունակ ինչ է բանակցվել Արցախի վերաբերյալ, հատկապես, որ ինքը շատ է սիրում իր ապաշնորհ դիվանագիտությունն արդարացնելու համար մեղադրել նախկին նախագահներին, թե իրեն վատ ժառանգություն են թողել: Հատկապես, որ օրեր առաջ՝ դեկտեմբերի 25-ին, Առաջին նախագահը Փաշինյանին առաջարկել է հրապարակել Մինսկի խմբի համանախագահների կողմից պաշտոնապես ներկայացված խաղաղության բոլոր (այդ թվում 2019թ. հունիսի) պլանները և հայկական դիվանագիտության պաշտոնական պատասխանները:

Ստացվում է, կոպիտ ասած, ամբողջ աշխարհը գիտի բանակցային գործընթացից, տիրապետում է փաստաթղթավորված ամեն դետալի, բայց Նիկոլ Փաշինյանը դեռ մուկն ու կատու է խաղում ու գաղտնի է պահում բանակցային փաստաթղթերը արդեն սեփական ժողովրդից:
Իսկ գուցե պարզապես թաքցնո՞ւմ է, թե ինչպես է 4 տարում իր «զրոյական կետից» տապալել գրեթե 30 տարվա ողջ բանակցային գործընթացը, ու իր ապիկար քաղաքականությունն էլ հենց հանգեցրել է Արցախի կորստին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
20:00 Թվերի հսկայական անհամապատասխանություն և խախտումներ. Oragir.News-ը բացահայտում է ընտրական կեղծիքները
19:19 Իմ արքայադուստր, հպարտ քեռի. երգիչ Անդրեի քրոջ դուստրն ավարտել է դպրոցը
16:00 Հիմար Իվա՞նն է Փաշինյանի հերոսը. ինչու են փակում ԵՊՀ արտգրակի ամբիոնը
22:44 ՔՊ-ականների կողմից Արթիկում ծեծված քաղաքացին բողոքը հետ է վերցրել, պնդում է, որ այլևս բողոք չունի
15:26 Դերասանուհի Անիտա Ավետիսյանը մայրիկ է դառնալու
21:43 Սա այն դեպքն էր, երբ հաղթանակը հայտարարվեց «պանիխիդայի» դեմքով. Ռոբերտ Քոչարյան
00:00 Ստացվում է՝ բախտներս բերեց. եթե Անուշ Սեդրակյանը դառնար ընդդիմադիր պատգամավոր, ողջ ԵՊՀ-ն կփակեին. Հայրապետյան
22:37 ԿԸՀ–ն ամփոփել է 637 ընտրական տեղամասերի քվեարկության վերահաշվարկի արդյունքները
18:39 Դեռ երկար կտեսնեք ինձ սթրեսի մեջ. Էլիզի խոստովանությունն ու լացակումած աչքերը