Արտաքին 4 տարի առաջ - 22:03 03-03-2022

Ինչի՞ց ես վախենում․ Զելենսկին դիմել է Պուտինին


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ կոչ անելով նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին հայտնի է դարձել հինգշաբթի՝ մարտի 3-ին։
«Հեռացի՛ր մեր հողից, եթե հիմա չես ուզում հեռանալ, նստիր ինձ հետ բանակցությունների սեղանի շուրջ, ես ազատ եմ։ Միայն թե ոչ 30 մետրի վրա, ինչպես Մակրոնի, Շոլցի հետ, չէ՞ որ ես հարևան եմ։ Ես նորմալ մարդ եմ, նստիր ինձ հետ, խոսիր «Ինչի՞ց ես վախենում, մենք ոչ մեկին չենք սպառնում, մենք ահաբեկիչ չենք»,- դիմել է Զելենսկին Պուտինին։
Նա նշել է, որ ռուսական զորքերը «իրենց համար դիակիզարաններ են տանում»։
«Սա սարսափելի է: Ես չեմ հասկանում, մարդ ինչպիսին պետք է լինի, որ կարողանա ծրագրել նման ցեղասպանություն և նացիզմ: Նույնիսկ ուկրաինական կողմն ավելի լավ է վերաբերվում օկուպանտներին, քան նրանց ղեկավարությանը», - ասել է պետության ղեկավարը:
Զելենսկին նաև նշել է, որ «եթե նա չլիներ նախագահը, կլիներ ահաբեկիչների պաշտպանության մեջ, կկրակեր, բայց զենքերը վայր չէր դնի»։


Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում
21:00 86-ամյա Ալ Պաչինոն չորրորդ անգամ հայր է դարձել. նրա ընկերուհին 29 տարեկան է