Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 20:55 07-01-2025

Լվացքի մեքենայի մեջ արգելափակված փոքրիկ տղային դուրս են բերել փրկարարները

Ուզբեկստանում փրկարարները դուրս են բերել լվացքի մեքենայի մեջ արգելափակված երեխային։ Այս մասին հայտնում է երկրի արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Միջադեպը տեղի է ունեցել Ջիզակ քաղաքի Իթթիֆակ միկրոշրջանում։ Փոքրիկ տղան անզգուշորեն հայտնվել է լվացքի մեքենայի մեջ։

Անմիջապես դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները։ Երեխային փրկելու համար նրանց հատուկ տեխնիկա է անհրաժեշտ եղել։ Արդյունքում ընտանիքի կրտսեր անդամը դուրս է բերվել և և հանձնվել ծնողներին։ Թե որտեղ են նրանք եղել դեպքի պահին, չի նշվում։

Ամենից շատ դիտված