Ուղիղ եթեր
Ներքին Միտք 1 տարի առաջ - 10:53 07-01-2025

Ազգային նախագծի վերագործարկումը

Մեկ տարի առաջ, գրելով մեզ սպասվող ապազգայնացման ալիքի մասին, ես կանխատեսել էի, որ Հայաստանում գործող կապիտուլյացիոն վարչակարգը և նրա արտաքին պատվիրատուները, փորձելու են հետևողական կերպով զրկել մեզ մեր ինքնության հիմնական հենասյուներից, հարցականի տակ դնելով այն ամենը, ինչին մենք հավատում ենք, և ինչի համար մենք կանք՝ որպես ազգ։

Սրա նպատակը շատ պարզ է՝ այդ պատվիրատուների պատկերացմամբ, արդի պայմաններում հայկական պետությունը չունի այլ ֆունկցիոնալ նշանակություն, քան դառնալ նեոթուրանական նախագծի մեջ ինտեգրված մի փոքրիկ օղակ, և իր ապագա գոյությունը պահպանել՝ անվերապահ հավատարմություն հայտնելով այդ նախագծի հավակնոտ տերերին։ Այդ նպատակով հայության գիտակցությունից պետք է հանել հակաթուրքականության և սեփական ազգային նպատակադրման ցանկացած դրսևորում, վերադարձնել նրան 200 տարի առաջվա ժամանակները, երբ հայությունը երկրորդ սորտի «միլլեթ» էր Օսմանյան կայսրությունում՝ զուրկ տարրական քաղաքացիական իրավունքներից, և համակերպված էր այդ իրավազուրկ կենսակերպին՝ պարզապես սեփական գոյությունը և մասամբ էլ նյութական բարեկեցությունը պահպանելու նպատակով։

Հիմնավորումը ևս արտաքուստ շատ պարզ է՝ վերջին 200 տարիներին հայկական ազգային նախագիծը, այս կամ այն չափով, իրականություն է դարձել սկզբում Ռուսական Կայսրության, հետո Խորհրդային Միության, իսկ նրա փլուզումից հետո՝ Ռուսաստանի Դաշնության աշխարհաքաղաքական հովհանու ներքո, և միայն դա է թույլ տվել հայերին ի վերջո ստեղծել ազգային պետություն, կոնսոլիդացնել սեփական ինքնությունը՝ ի հակադրություն շրջակա դոմինանտ թուրքական աշխարհի, և նույնիսկ մարտահրավեր նետել նրան Խորհրդային Միության փլուզման շրջանում` ազատագրելով Արցախը։ Հիմա սակայն, Ռուսաստանը գտնվում է աշխարհաքաղաքական երկարաժամկետ նահանջի շրջափուլում, նույնիսկ ռազմական հաղթանակը Ուկրաինական պատերազմում դա մեծ հաշվով չի կասեցնի, և վաղ թե ուշ, այն ստիպված է լինելու լիովին հանձնել իր դիրքերը Հարավային Կովկասում։ Այդ պայմաններում, հայերին ոչ մի այլ բան չի մնում, քան ընդունել Թուրքիայի գերիշխանությունը տարածաշրջանում, և համակերպվել նրա բոլոր պահանջներին՝ նոր Ցեղասպանությունից և վերջնական հայրենազրկումից խուսափելու նպատակով։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին