7Дней.ru կայքի փոխանցմամաբ Ֆադեևը անհանգստացած է «Երեխաների ձայնը» նախագծում Կրիդի ժյուրի կազմում ընտրվելու համար: Եվ ոչ միայն նա, հեռուսատդիտողներից շատերը կարծում են, որ 26-ամյա ռեպերը մեծ պատասխանատվություն է վերցրել ուսերին և, լինելով երիտասարդ, չի կարող օգուտ բերել նախագծին, իսկ սկսնակ երգիչներին բավականաչափ գիտելիքներ փոխանցել:
«Կրիդը երիտասարդ տղա է, ում նույնպես պետք է ժյուրի: Ես չեմ ճանաչում Եգոր Կրիդին իբրև արտիստի, բայց փաստ է մնում այն, որ նա երեխաներին ոչինչ չի սովորեցնի: Ոսուցիչ լինել, կնշանակի գիտելիք ունենալ: Եթե նա կարողանա ստանձնել ուսուցչի պարտականությունը, հրաշալի կլինի: Եթե ոչ, ուրեմն չեմ կարող հասկանալ, ինչու են ժյուրիի աթոռը հանձնում այդպիսիններին»,- «Собеседник»–ի հետ զրույցում ասել է նախորդ տարիներին արդեն մի քանի անգամ ժյուրի կազմում ընտրված Ֆադեևը:
Իվան Ուրգանտը համակարծիք է Ֆադեևին: Նա իր երեկոյան հեռուստաեթերում նշել է, որ չի կարող ասել, թե դեմ է Կրիդի մասնակցությանը, քանզի նախագծի կանոնները չեն արգելում որ միայն երաժշտության մեջ տիրապետող մարդիկ կարմիր աթոռներ զբաղեցնեն: Բացի այդ ռեպերն հեշտությամբ լեզու կգտնի երեխաների հետ, քանի որ նա ևս սիրում է համակարգչային խաղեր խաղալ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի «Երեխաների ձայնը» նախագիծը մեկնարկել է փետրվարի 12-ն: Ժյուրիի կազմում են Բաստան, Եգոր կրիդը և Սվետլանա Լոբոդան: