Բաքվում կորցնում են ադեկվատության զգացումը, ինչը չի կարող անպատիժ մնալ․ Տիգրան Աբրահամյան
copy image url

Բաքվում կորցնում են ադեկվատության զգացումը, ինչը չի կարող անպատիժ մնալ․ Տիգրան Աբրահամյան

Ներքին Միտք 4 ամիս առաջ - 11:10 03-01-2025
Գտնվելով հաղթանակի, փառքի ազդեցության տակ, Բաքվում երբեմն կորցնում են ադեկվատության զգացումը, ինչը չի կարող հիմնական դերակատարների կողմից անպատիժ մնալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«ՌԴ օդային տարածքում ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռի վթարի շուրջ աղմուկն Ադրբեջանում ոչ միայն չի մարում, այլ արհեստականորեն այն թեժացվում է:

Չնայած ռուսական որոշ շրջանակներ հակառուսական այս ալիքը դիտարկում են որպես Արևմուտքի հակառուսական ջանքերի իրագործում` վկայակոչելով ամերիկյան և բրիտանական հետախուզական ծառայությունների ղեկավարների Ադրբեջան կատարած այցերը, սակայն չի բացառվում, որ սա ընդամենը Ալիևների ընտանիքի չհիմնավորված ամբիցիաների հետևանքն է:

Քաղաքական առումով, հատկապես վերջին տասնամյակներում, Ադրբեջանի մեծ ցանկությունը ՌԴ-ի հետ մերձենալու, տեղ-տեղ քծնելու 2 հիմնական նպատակ ուներ` Հայաստանի հետ ունեցած կոնֆլիկտի պարագայում բալանս ստանալ, իսկ 2020-ից հետո` Արցախի դեմ օպերացիաներում, լռություն կամ լոյալություն:

Ադրբեջանն օգտագործեց ՀՀ իշխանության արտաքին քաղաքականության տուրբուլենտ իրավիճակն ու անհեռատես քաղաքական կուրսը, ՌԴ-ի հետ հարաբերություններից քաղեց առավելագույնը, իսկ հիմա ադրբեջանական էլիտայում համարում են, որ իրենց երկիրը կարող է իրեն թույլ տալ «ռեգիոնալ պետությանը» հարիր քաղաքական ամբիցիաներ դրսևորել, «ատամ գցել» նաև աշխարհաքաղաքական դերակատարներին:

Սա արտահայտվում է ոչ միայն ՌԴ-ի հետ հարաբերություններում, այլ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի:

Գտնվելով հաղթանակի, փառքի ազդեցության տակ, Բաքվում երբեմն կորցնում են ադեկվատության զգացումը, ինչը չի կարող հիմնական դերակատարների կողմից անպատիժ մնալ:

Իսկ Հայաստանում իրադրությանը համահունչ գործող իշխանություն չկա. սրանք նույնիսկ այսպիսի իրավիճակներում գտնվում են թուրք-ադրբեջանական քմահաճույքների տիրույթում»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

19:12 Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում
22:06 2-ամյա Տիգրանի ընտանիքը դիմում է հանրությանը
11:34 Մերձավանի դպրոցի տնօրենը կազատվի աշխատանքից. ԿԳՄՍՆ
21:00 Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել
19:00 Երեկ իմ և փոխտնօրենի համար շտապօգնություն է եկել․ Մերձավանի դպրոցի տնօրենը՝ ստեղծված քաոսի մասին
17:00 Պատմության ուսուցչուհին միշտ էլ մաստակ է ծամել․ ինչ է տեղի ունեցել Մերձավանի դպրոցում 
13:18 Դուրս կշպրտեմ, չափերդ ճանաչի, այ տղա, էս ի՞նչ լկտիություն ա․ Լևոն Քոչարյանի ելույթից հետո ԱԺ-ում իրար են ծեծում
12:43 Որ երկրներն անցան «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլ
16:10 Մի պահ պատկերացրեք, էս տղաները վաղը ծառայելու են․ շուտով բոլոր դպրոցներն են այս վիճակում հայտնվելու
09:36 Ողբերգական դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Հրազդան գետն ընկած երիտասարդի մարմինը․ հայտնի է ինքնությունը