Արտաքին 1 տարի առաջ - 09:12 30-12-2024

Մահացել է ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարթերը

Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջիմի Քարթերը մահացել է 100 տարեկանում Ջորջիայում գտնվող իր տանը:

Քարթերը ռազմածովային ուժերի նախկին սպա է, Ջորջիա նահանգի սենատոր և նահանգի նահանգապետ: 1976-ին Դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրվել է նախագահական ընտրություններում։ Նա հաղթել է հանրապետական Ջերալդ Ֆորդին: