Արտաքին 1 տարի առաջ - 16:37 27-12-2024

Ալիևն ու Տոկաևը քննարկել են Ակտաուի մոտ տեղի ունեցած ավիավթարի հետաքննությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հեռախոսով քննարկել են Ակտաուի մոտ տեղի ունեցած ավիավթարի հետաքննությունը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

«Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նախաքննության ընթացքի շուրջ և վստահություն հայտնել, որ հետաքննության արդյունքում դեպքի պատճառները լիովին կպարզվեն»,- ասված է հաղորդագրությունում։