Միտք Ներքին 1 տարի առաջ - 13:09 25-12-2024

Երևանի օդի աղտոտվածության վերաբերյալ տվյալները հավաստի չեն․ Արսեն Թորոսյան

Սիրելի հայրենակիցներ, վերջին շրջանում շատ է խոսվում Երևան քաղաքում օդի աղտոտվածության մասին։ Ես իհարկե ո՛չ շրջակա միջավայրի, ո՛չ էլ օդի աղտոտվածության մասնագետ չեմ և այն ինչ հիմա կասեմ, համարեք, որ միասին բարձրաձայն մտածում ենք, որպես խնդրով մտահոգ քաղաքացիներ։ Այս մասին գրել է ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը.

«Երևի նկատել եք, որ օդի աղտոտվածության մասին խոսելիս հիմնականում հղում է արվում այս կայքին՝ https://www.iqair.com/armenia/yerevan ։ Երբ բացեցի այս կայքը, ինձ մոտ մի պարզ հարց ծագեց, իսկ որտեղից է այն վերցնում օդի աղտոտվածության վերաբերյալ տվյալները:

Համապատասխան էջը բացելուց հետո պարզվեց, որ Երևան քաղաքի համար տվյալների աղբյուրները որևէ կերպ չեն կարող համարվել հավաստի և պրոֆեսիոնալ։ Կից նկարով տեղադրում եմ դրանք, որպեսզի դուք էլ համոզվեք դրանում։ Նաև տեղադրում եմ նույն կայքի Լոնդոնի, Միլանի և Վիեննայի աղբյուրները, որպեսզի տեսնեք, թե ինչպիսի հավաստի աղբյուրներից է տվյալներ վերցնում նույն կայքը այդ քաղաքների համար։

Որպեսզի այս խնդրի վերաբերյալ տեղեկատվական խառնաշփոթը և դրանից բխող պանիկան վերանա, կարծում եմ, որ Երևանի քաղաքապետարանը, Շրջակա միջավայրի և առողջապահության նախարարությունները պետք է պարբերաբար հանրությանը ներկայացնեն օդի աղտոտվածության իրական և պրոֆեսիոնալ չափումները և նաև մեկնաբանություններ անեն մեր առողջության վրա դրանց ազդեցության վերաբերյալ։

Վերոգրյալը որևէ կերպ չի նշանակում, որ Երևանում կամ այլուր օդի աղտոտվածության չկա, սակայն միայն հավաստի տեղեկատվությունն է մեզ թույլ տալու հասկանալ խնդրի իրական խորությունը և դրա դեմ պայքարի իրական քայլեր անել, որպեսզի հնարավորինս մաքուր օդ ունենանք թե՛ Երևանում, թե՛ ամբողջ երկրում»։

Ամենից շատ դիտված

11:13 Շիրակի մարզը նոր մարզպետ կունենա, Փաշինյանի թեկնածուն Սուրեն Պապիկյանի ազգականն է
09:00 Սյունյաց աբսուրդ․ 156 մլն-ոց «գոլդ» համարը և առանց A4 թղթի մնացած Գորիսի համալսարանը
19:19 Իմ արքայադուստր, հպարտ քեռի. երգիչ Անդրեի քրոջ դուստրն ավարտել է դպրոցը
20:00 Թվերի հսկայական անհամապատասխանություն և խախտումներ. Oragir.News-ը բացահայտում է ընտրական կեղծիքները
16:00 Հիմար Իվա՞նն է Փաշինյանի հերոսը. ինչու են փակում ԵՊՀ արտգրակի ամբիոնը
10:14 Վարդան Ղուկասյանը տեղը չի գտնում, ՔՊ-ում սրտատրոփ սպասում են, քաղաքական ուժերի «տանը կռիվ է»․ Մամուլ
15:26 Դերասանուհի Անիտա Ավետիսյանը մայրիկ է դառնալու
14:24 Երևանում մարդատար ավտոմեքենաների համար սահմանափակումներ են մտցվելու. Ավինյան
09:27 Փաշինյանի համար ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան կենսական վտանգ է. այն սահմանափակում է ՔՊ-ի անսահմանափակ իշխանությունը․ Սուրենյանց
18:39 Դեռ երկար կտեսնեք ինձ սթրեսի մեջ. Էլիզի խոստովանությունն ու լացակումած աչքերը