Արտաքին 1 տարի առաջ - 14:51 22-12-2024

Սիրիական զինված խմբավորումները կմիավորվեն մեկ կառույցում. Ահմեդ ալ Շարաա

Սիրիայի տարբեր զինված խմբավորումներ կմիավորվեն մեկ կառույցում՝ երկրի պաշտպանության նախարարության վերահսկողության ներքո։ Այս մասին հայտարարել է Սիրիայի նոր իշխանությունների ղեկավար Ահմեդ ալ Շարաան, որը հայտնի է նաև Աբու Մուհամեդ ալ Ջուլանի մականունով։ Փոխանցում է Tert.am-ը։

«Սիրիական զինված խմբավորումները կմիավորվեն մեկ կառույցում՝ պաշտպանության նախարարության վերահսկողության տակ գտնվող նոր բանակի շրջանակում», - մեջբերում է նրա խոսքը սիրիական Al Watan հրատարակությունը։
Ալ Շարաան հանդիպել է զինված խմբավորումների առաջնորդների հետ և նրանց հետ քննարկել սիրիական բանակի նոր ձևաչափը նախագահ Բաշար ալ Ասադի տապալումից հետո։

Նոյեմբերի 27-ին զինված ընդդիմադիր խմբավորումները լայնածավալ հարձակում են սկսել սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ Հալեպ և Իդլիբ նահանգներում։ Դեկտեմբերի 7-ի երեկոյի դրությամբ նրանք գրավել էին Հալեպը, Համան, Դարաան և Հոմսը, իսկ դեկտեմբերի 8-ին մտել են Դամասկոս, որըն արդեն լքել էին սիրիական կառավարական ուժերի ստորաբաժանումները։ Ասադը հրաժարական է տվել Սիրիայի նախագահի պաշտոնից և լքել երկիրը։

Սիրիայում ձևավորվել է անցումային կառավարություն:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել