Արտաքին 1 տարի առաջ - 12:06 22-12-2024

Ցանկության դեպքում՝ ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է. Պուտին

Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների կարգավորումը ցանկության դեպքում հնարավոր է, Ռուսաստանը երբեք չի կորցրել նման ցանկությունը. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբին տված հարցազրույցում: Փոխանցում է Tert.am-ը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է հարաբերություններ կառուցել, բայց ոչ ի վնաս իր շահերի:

«ՌԴ-ն հարաբերություններ կկառուցի այլ երկրների հետ՝ ելնելով ռուսական պետության շահերից: Եթե Ռուսաստանի Դաշնության հակառակորդները ցանկանում են սրել իրավիճակը, թող այդպես լինի, բայց Ռուսաստանը միշտ արձագանքելու է ցանկացած մարտահրավերի: Երբ Ռուսաստանի հակառակորդները գիտակցեն ցանկացած մարտահրավերին արձագանքելու նրա պատրաստակամությունը, նրանք կհասկանան, որ փոխզիջումներ փնտրելու ժամանակն է», - ասել է Պուտինը:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան