Երևան +18°
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 18:33 03-10-2022

Ցանկության դեպքում էլ Ռուսաստանը չի հասցնի օգտագործել միջուկային զենքը․ Արա Պապյան

Ուկրաինա-Ռուսաստան բանակցություններն արդեն իսկ փակուղում էին, ու ավելի վատ լինել չէր կարող։ Oragir.news-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Արա Պապյանը՝ անդրադառնալով Զելենսկիի վերջին հայտարարությանը։

Հիշեցնենք, որ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի եւ Խերսոնի շրջանների՝ Ռուսատանի կազմ մտնելու վերաբերյալ հանրաքվեների արդյունքների ճանաչման դեպքում Ուկրաինան խոսելու ոչինչ չի ունենա Վլադիմիր Պուտինի հետ։ Նա նաև հայտարարել էր, թե բանակցություններ Ռուսաստանի հետ հնարավոր են միայն այդ երկրի մեկ այլ նախագահ ունենալու դեպքում։

Ըստ Արա Պապյանի՝ այս փուլում կողմերի մոտեցումները ծայրաստիճան տարբերվում են, իսկ այդ պարագայում որևէ հանգուցալուծում կանխատեսելն անիրատեսական է։

«Ռուսաստանն առաջարկում էր ամրագրել այն, ինչ որ կա։ Դրանից հետո արդեն սկսել կամ շարունակել բանակցությունները։ Ուկրաինան էլ ասում էր, որ պետք է Սովետական Ուկրաինայի, կամ, ինչպես իրենք են ասում, Ուկրաինայի տարածքը լքեք, նոր խոսենք։ Այդ է պատճառը, որ Պուտինը գնաց այդ զորահավաքին՝ փորձ անելով խնդրին տալ ռազմական լուծում»,- ասաց քաղաքագետը։

Փորձագետի գնահատմամբ՝ Ուկրաինայի նախագահն առաջիկայում չի պատրաստվում որևէ զիջման գնալ։ Սա պայմանավորված է ուկրաինական դիրքի ամրացմամբ։

«Սա կապված է այն բանի հետ, որ առնվազն 2 նոր գազամուղ դեպի Եվրոպա գազ է տանելու։ Այսինքն՝ Ռուսաստանի վաճառքը կրճատվելու է և մի շարք այլ հանգամանքներ։ Այնպես որ, պատերազմը, կարծում եմ, կշարունակվի ևս մի, էսպես․․․ կես տարի և կավարտվի Ռուսաստանի ռազմաքաղաքական պարտությամբ»,- ասաց փորձագետը։

Այդուհանդերձ, Պապյանի գնահատմամբ, Արևմուտքը Ռուսաստանի հնարավոր պարտության դեպքում չի ցանկանում այդ երկրին ծայրահեղ վատ վիճակում տեսնել։ Այս դեպքում, ըստ նրա, ասպարեզում կարող է մեծանալ Արևմուտքի հիմնական մրցակից Չինաստանի դերը։

«Չինաստանը դեռևս չի կարողանում ձեռնոց նետել Արևմուտքին՝ հումքաէներգետիկ ռեսուրսների խիստ սակավության պատճառով։ Եթե Ռուսաստանի համար շատ վատ լինի, ապա հնարավոր է որ այդ երկիրը տրոհվի։ Այդ դեպքում Հեռավոր արևելքը կարող է ուղղակի կամ անուղղակի անցնել Չինաստանի վերահսկողության տակ։ Արևմուտքն այդ պատճառով է տեղի ունեցող գործընթացներն իրականացնում աստիճանաբար ու մտածված։ Եթե հաջողվի Պուտինին զոհաբերելով ու զորքերն Ուկրաինայի տարածքից ամբողջությամբ դուրս բերելով պահպանել Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը՝ դա Ռուսաստանի համար կարելի է լավագույն ելքը համարել, որն էլի վատ ելք է»,- ասաց քաղաքագետը։

Այս համատեքստում նա քիչ հավանական համարեց Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունը՝ անհրաժեշտության դեպքում միջուկային զենքի հնարավոր կիրառման վերաբերյալ։

«Ցանկության դեպքում էլ Ռուսաստանը դա չի հասցնի օգտագործել, որովհետև ամերիկացիներն ու Արևմուտքը մանրակրկիտ՝ մինչև վերջին ռումբը, գիտեն՝ որտեղ է գտնվում։ Դա էնպես չէ, որ ձեռք տակ է, և կարող են ամեն պահի օգտագործել։ Տեղափոխման, վերալիցքավորման և նման հարցեր կան, այսինքն՝ այդպիսի աշխատանք պետք է տարվի։ Հիմա, արդեն առնվազն երկու շաբաթ է՝ Ամերիկան նորագույն տեխնոլոգիաներով՝ օդանավերը, բնականաբար, նաև արբանյակները վերահսկում է և միանշանակ հայտարարել են որ իրենք կոչնչացնեն ռուսական բանակը։ Այդ թվում՝ նաև, եթե իրական վտանգ լինի ատոմային զենքի կիրառման, ապա իրենք կկանխեն դրա կիրառումը։ Սա նշանակում է, որ իրենք կարող են սովորական զենքով ոչնչացնել ատոմային զենքը՝ մինչև դրա արձակումը»,- մանրամասնեց Արա Պապյանը։

Այս առումով, ըստ փորձագետի, Արևմտյան երկրների քաղաքականության մեջ փոփոխություններ են եղել․ համբերության բաժակը լցվել է։

«Ժողովուրդն իրեն ծաղիկներով կդիմավորի, ինչպես իրեն թվում էր, որ Եվրոպան 2014 թվականի պես կլռի և տարբեր զիջումների կգնա՝ մենք տեսնում ենք, որ այդպես չէ։ Մարդիկ հասկացան, որ ինչքան զիջում են Պուտինին ու Ռուսաստանին, այնքան վերջինս կատաղում է։ Նրանք նաև հասկացան, որ եթե այս հարցում զիջեն, ու եթե հաջողվեց, ինչպես Պուտինն էր ուզում, մի քանի օրվա ընթացքում մտնել Կիև, ապա հաջորդը լինելու էր Վրաստանը և այլ երկրներ»,- ասաց նա։

Պապյանը քիչ հավանական համարեց նաև Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ի կազմ ընդգրկվելու գործընթացի լիարժեք իրականացումը, սակայն, տեսակետ հայտնեց, որ անգամ այդ պարագայում Ուկրաինան, կկարողանա ռազմաքաղաքական օգուտ գրանցել՝ դիվանագիտական փայլուն աշխատանքի արդյունքում։
adv_banner

Ամենից շատ դիտված

16:43 Տեսախցիկն արձանագրել է Երևանում Mazda-ի ողբերգական ավտովթարի պահը․ բացառիկ տեսանյութ․ shamshyan.com
22:10 Վարար անձրևի և քամու հետևանքով Երևանում երթևեկությունը կաթվածահար է
21:56 Երևան-Աշտարակ ավտոճանապարհին «Կոկա-կոլա»-ի ավտոմեքենան ամբողջությամբ փակել է ճանապարհը․ խցանումը հասնում է մոտ 3 կմ-ի․ shamshyan.com
11:07 Գեղարքունիքի մարզում ձկնորսները կրկին հարձակվել են ջրային պարեկների վրա, հայհոյել, փորձել հարվածել նրանց․ shamshyan.com
14:01 Տգիտությունը սահմաններ չունի․ մոդելի կիսամերկ ֆոտոշարքը Մատենադարանում
11:48 «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարը կրկին վթարվել է․ Արաբկիրը ջուր չունի
09:20 Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի
18:00 Ինչո՞ւ է «Արցախբանկ»-ը բարձր փոխարժեքով քաղաքացիներից դոլար գնում
23:11 Վթարված մեքենայի ուղևորները ժամերով մնացել են արև-անձրևի տակ․ բարձիթողի վիճակ ուղևորափոխադրումների ոլորտում
15:35 Կրեմլն արձագանքել է Էրդողանի՝ «Ղրիմը պետք է վերադարձվի Ուկրաինային» պնդմանը