Մամուլ 1 տարի առաջ - 08:42 21-12-2024

Կոռուպցիոն բացահայտումները շարունակվում են․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը եւս հայտնվել է կուսակցական մամլիչ ուշադրության կենտրոնում` այն բանից հետո, երբ կուսակտիվի վերջին նիստերից մեկի ժամանակ, առիթը բաց չթողնելով, խոսել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ՀՀ կառավարության ներկայացուցիչ, ՔՊ-ական Նարեկ Բաբայանի արագ հարստանալու մասին, ներկայացրել է Բաբայանի հետ կապված բոլոր ասեկոսեները։ Թիմում կարծում են, որ Ղահրամանյանը «բոչկա է գլորում» Նարեկ Բաբայանի վրա, քանի որ իր կապերն օգտագործելով՝ փորձում է այդ փողոտ պաշտոնում տեղավորել հարազատ եղբորը՝ այժմ գործազուրկ Տիրայր Ղահրամանյանին, որը մասնագիտությամբ հաշվապահ է։

Սակայն ՔՊ-ում կարծում են, որ Ղահրամանյանն էլ «հրեշտակ» չէ: Օրինակ, նրա դաշնակցական հորեղբոր՝ Գագիկ Ղահրամանյանի կինը` Արուս Միրզոյանը, ղեկավարում է Կապանի թիվ 9 ավագ դպրոցը, չնայած ՔՊ-ում կարծում են, որ ՀՅԴ-ական ամուսին ունեցողը չպետք է պաշտոն զբաղեցնի։

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
20:00 Թվերի հսկայական անհամապատասխանություն և խախտումներ. Oragir.News-ը բացահայտում է ընտրական կեղծիքները
19:19 Իմ արքայադուստր, հպարտ քեռի. երգիչ Անդրեի քրոջ դուստրն ավարտել է դպրոցը
22:44 ՔՊ-ականների կողմից Արթիկում ծեծված քաղաքացին բողոքը հետ է վերցրել, պնդում է, որ այլևս բողոք չունի
21:43 Սա այն դեպքն էր, երբ հաղթանակը հայտարարվեց «պանիխիդայի» դեմքով. Ռոբերտ Քոչարյան
00:00 Ստացվում է՝ բախտներս բերեց. եթե Անուշ Սեդրակյանը դառնար ընդդիմադիր պատգամավոր, ողջ ԵՊՀ-ն կփակեին. Հայրապետյան
22:37 ԿԸՀ–ն ամփոփել է 637 ընտրական տեղամասերի քվեարկության վերահաշվարկի արդյունքները
18:39 Դեռ երկար կտեսնեք ինձ սթրեսի մեջ. Էլիզի խոստովանությունն ու լացակումած աչքերը
21:06 45-ամյա վարորդը «UAZ»-ով սարում կողաշրջվել է․ փրկարարները գտել են նրա մարմինը
22:17 Կիրանցում քվեարկության իրական պատկերը բացահայտած կինը ազատվել է աշխատանքից