Մամուլ 1 տարի առաջ - 08:17 19-12-2024

Տարեկան 150 հազար եվրո՝ Եվրոպայում կապի սպա ունենալու համար․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Եվրոպոլում ՀՀ կապի ներկայացուցիչ (կապի սպա) ունենալու համար, պարզվում է՝ պետբյուջեից տարեկան 150 հազար եվրո է հատկացվելու, իսկ առաջին տարում՝ նաեւ լրացուցիչ մոտ 46 հազար եվրոյին համարժեք դրամ (ավտոմեքենա, կահույք, տեխնիկա, դեպոզիտ եւ միջնորդավճար)։ Եվրոպական ոստիկանության՝ Եվրոպոլի գործադիր տնօրենը եւ ՀՀ ՆԳ նախարարը դեռեւս ապրիլին ստորագրել են «ՀՀ ՆԳՆ եւ ԵՄ իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջեւ փոխգործակցության մասին» համաձայնագիրը, համաձայն որի՝ կապի սպայի միջոցով հնարավորություն է ստեղծվում անմիջական կապ հաստատել ինչպես Եվրոպոլի, այնպես էլ ԵՄ անդամ երկրների՝ Եվրոպոլ գործուղված կապի սպաների հետ:

ՆԳՆ-ն ակնկալում է, որ նշանակումը կապահովի տեղեկատվության արագ եւ անվտանգ փոխանակումը, ինչպես նաեւ՝ Եվրոպոլի եւ դրա հետ համագործակցող երկրների իրավապահ մարմինների հետ համագործակցության խորացումը: Համաձայնագրով՝ կապի ներկայացուցիչը կգործի Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանությանը կից:

Ամենից շատ դիտված

12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
18:00 Սկոպուսյան դրամայի մանրամասները. ովքեր են Քումունցի զոհերը
20:00 Ընկերներդ շրջափակման մեջ են, կապ չկա, մեկը վիրավոր է, ի՞նչ ես անելու. «Իմ պատկերացրած բանակը»
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
18:30 Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան
13:14 Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
21:22 Մարդիկ չեն ուզում ազատազրկվել, դրա համար էլ չեն առաջադրվում. Կարապետ Պողոսյան
15:35 Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են