Ներքին 1 տարի առաջ - 14:27 17-12-2024

Արմավիրի մարզում փեսան վիճաբանության ժամանակ դանակահարել է աներոջը

Դեկտեմբերի 12-ին «Արմավիր» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 53-ամյա տղամարդու: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վաչության և Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Այգեշատ գյուղի տներից մեկում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 53-ամյա տղամարդուն դանակով հարվածել է փեսան՝ Գրիբոյեդով գյուղի բնակիչ 31-ամյա երիտասարդը:

Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 16-ին 31-ամյա երիտասարդը ներկայացել է Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն և խոստովանել արարքը: Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը