Չիլիում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
copy image url

Չիլիում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Արտաքին 4 ամիս առաջ - 11:02 14-12-2024
Չիլիի կենտրոնում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Էպիկենտրոնը գտնվել է Կուրիկո քաղաքից 62 կմ դեպի հարավ-արեւելք՝ ավելի քան 100 հազար բնակչությամբ: Օջախը գտնվել է 100 կմ խորության վրա:

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։