Միտք Ներքին 1 տարի առաջ - 14:18 11-12-2024

Հակոբ Ասլանյանը դրսևորում է արժանապատիվ կեցվածք. Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը հայտարարել է, որ մեկ ամսով դադարեցնում է անդամակցությունը քպ խմբակցությանը։
Պահանջում է Աղազարյանի հետ կապված ձևավորել հանձնաժողով, ու եթե Աղազարյանի մեղքը չապացուցվի՝ ընդհանրապես դուրս կգա խմբակցությունից։

Պիտի ընդունել, որ գործընկերոջ նկատմամբ այս այլանդակության համատեքստում Ասլանյանը դրսևորում է արժանապատիվ կեցվածք։ Եթե այս փաստին գումարենք մեկ այլ քպ-ականի՝ Վլադիմիր Վարդանյանի բավական սթափ ու չափավոր գնահատականներն ու ակնարկները՝ պարզ է դառնում, որ քպ-ում մարդիկ սկսում են շատ կարևոր ճշմարտություններ հասկանալ։

Օրինակ՝ այն, որ մենք իրենց թշնամին չենք, իսկ բուն թշնամին թշնամություն մտցնողն է - կուզեք՝ «նեռ» ասեք, չեք ուզի՝ ինչ ուզում եք ասեք»։

Ամենից շատ դիտված

11:13 Շիրակի մարզը նոր մարզպետ կունենա, Փաշինյանի թեկնածուն Սուրեն Պապիկյանի ազգականն է
09:00 Սյունյաց աբսուրդ․ 156 մլն-ոց «գոլդ» համարը և առանց A4 թղթի մնացած Գորիսի համալսարանը
19:19 Իմ արքայադուստր, հպարտ քեռի. երգիչ Անդրեի քրոջ դուստրն ավարտել է դպրոցը
20:00 Թվերի հսկայական անհամապատասխանություն և խախտումներ. Oragir.News-ը բացահայտում է ընտրական կեղծիքները
16:00 Հիմար Իվա՞նն է Փաշինյանի հերոսը. ինչու են փակում ԵՊՀ արտգրակի ամբիոնը
10:14 Վարդան Ղուկասյանը տեղը չի գտնում, ՔՊ-ում սրտատրոփ սպասում են, քաղաքական ուժերի «տանը կռիվ է»․ Մամուլ
15:26 Դերասանուհի Անիտա Ավետիսյանը մայրիկ է դառնալու
22:44 ՔՊ-ականների կողմից Արթիկում ծեծված քաղաքացին բողոքը հետ է վերցրել, պնդում է, որ այլևս բողոք չունի
14:24 Երևանում մարդատար ավտոմեքենաների համար սահմանափակումներ են մտցվելու. Ավինյան
21:43 Սա այն դեպքն էր, երբ հաղթանակը հայտարարվեց «պանիխիդայի» դեմքով. Ռոբերտ Քոչարյան