Արտաքին 1 տարի առաջ - 12:40 11-12-2024

Զելենսկին հայտարարել է ուկրաինական նոր հրթիռի հաջող փորձարկումների մասին

Ուկրաինայի զինված ուժերը և երկրի ռազմարդյունաբերական համալիրի ներկայացուցիչները նոր «Ռուտա» հրթիռի հաջող փորձարկումներ են անցկացրել։ Ինչպես տեղեկանում ենք «Մեդուզա» պարբերականից, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Բորիս Պատոնի անվան ազգային մրցանակի հանձնման արարողության ժամանակ։

Զելենսկին հրթիռի ոչ մի տեխնիկական բնութագիր չի ներկայացրել։

Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է, որ նոր հեռահար հրթիռ-անօդաչու «Պալյանիցա»-ն, որն առաջին անգամ օգտագործվել է մարտական ​​պայմաններում 2024 թվականի օգոստոսին, մտել է զանգվածային արտադրության մեջ։ Մարտերում հաջողությամբ օգտագործվել է նաև «Պեկլո» հրթիռ-անօդաչուն։

««Պեկլո» հրթիռ-անօդաչուն առաջին անգամ հաջողությամբ կիրառվել է մարտերում։ Օրերս առաջին խմբաքանակը հանձնեցինք մեր Պաշտպանության ուժերին։ Հեռահար «Նեպտուն»-ը շուտով սարսափելի իրականություն կդառնա օկուպանտների համար»,- հավելել է Զելենսկին։

Ռուսաստանի դեմ պատերազմում, ըստ Ուկրաինայի նախագահի, «ակտիվորեն օգտագործվում են» Ուկրաինայում մշակված և արտադրված տարբեր նպատակների համար նախատեսված անօդաչու թռչող սարքեր։

«Դրանք օգտագործվում են ինչպես ճակատում, այնպես էլ թշնամու թիկունքում», - նշել է Զելենսկին։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»