Արտաքին 1 տարի առաջ - 09:48 08-12-2024

Ինչ իրավիճակ է այժմ Դամասկոսում

Դամասկոսի փողոցներում ինտենսիվ կրակոցներ են լսվում՝ զինված ընդդիմադիր կազմավորումները առաջ են շարժվում քաղաքի կենտրոնական փողոցներով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ականատեսները։

«Հիմա փողոցներում ուժեղ կրակոցներ են լսվում, ընդդիմությունը քաղաքում է, առաջ են գնում, փողոցներում մարդիկ կան, ինչքան կարելի է դատել, օդ են կրակում, զոհեր չկան խաղաղ բնակիչների շրջանում»,- ասել է գործակալության զրուցակիցը։

«Դեռևս հեռուստատեսությամբ ոչինչ չեն ասել, բայց բոլորը տեսել են տեսանյութը, որտեղ վարչապետի հայտարարություններն են՝ նախարարությունները խաղաղ ճանապարհով փոխանցելու պատրաստակամության մասին»,- հավելեց նա։

Ավելի վաղ Սիրիայի ներկայիս կառավարության ղեկավար Մուհամմեդ Ղազի ալ-Ջալալին իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսաուղերձում իր պատրաստակամությունն է հայտնել հանրապետությունում իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցել սիրիացի զինյալների՝ Դամասկոս մուտք գործելուց հետո։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»