Արտաքին 1 տարի առաջ - 15:53 07-12-2024

Բլինքնենն ու Ֆիդանը քննարկել են Սիրիայի հարցը

ԱՄՆ պետքարտուղարը և Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսով քննարկել են Սիրիայի հարցը: Ըստ ամերիկյան կողմի հաղորդագրության՝ Էնթոնի Բլինքնենն ընդգծել է Սիրիայում խաղաղ բնակիչների, այդ թվում՝ փոքրամասնությունների պաշտպանության կարևորությունը: Քննարկվել է հակամարտության քաղաքական կարգավորման հարցը: Բլինքենը միաժամանակ հույս է հայտնել շարունակել Անկարայի հետ գործակցությունը տարածաշրջանային հարցերում:

Ֆիդանն էլ համոզմունք է հայտնել, որ խմբավորումների և Սիրիայի կառավարության միջև պետք է քաղաքական երկխոսություն հաստատվի, տարածաշրջանային դերակատարներն էլ պետք է ջանքեր գործադրեն այդ ուղղությամբ:

Նա նաև հայտարարել է՝ չի կարելի քրդական ուժերին թույլ տալ օգտվելու Սիրիայում ստեղծված քաոսից։ Ըստ թուրքական կողմի հաղորդագրության՝ նախարարն ընդգծել է քիմիական զենքի կիրառման սպառնալիքը չեզոքացնելու անհրաժեշտությունը։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»