Միտք Ներքին 1 տարի առաջ - 10:02 06-12-2024

Ուշագրավ տեղեկատվական արտահոսքեր կան ադրբեջանական սոցմեդիայում․ Վարդան Բալյան

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանն իր արտգործնախարարի և վարչապետի մակարդակով հայտարարում է, թե Խաղաղության պայմանագրի 17 կետերից 15-ը, այսինքն՝ 90 տոկոսը, համաձայնեցված են: Ի պատասխան՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների 31-րդ նիստի ժամանակ իր ելույթում բաց տեքստով խաղաղության նախապայման է հայտարարում Ադրբեջանի նկատմամբ հողային պահանջատիրության վերացումը ՀՀ Սահմանադրության և օրենդրության փոփոխությունների միջոցով ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը:

Ըստ որում, Ադրբեջանի նախապայմանները ամենևին չեն սահմանափակվում նշված երկու պահանջներով: Բաքվում արդեն երկու օր է ընթանում է Միջազգային կոնֆերանս՝ 51 երկրների 100-ից ավել ներկայացուցիչների մասնակցությամբ, թեման՝ «Վերադարձի իրավունք. Հայաստանի բռնագաղթված ադրբեջանցիների համար արդարության ապահովում»: Հետաքրքիր վերնագիր է, ինչ խոսք, հատկապես, եթե նկատի ունենանք, որ բանախոսները աներկբայորեն արձանագրում էին, որ մարդկանց բռնի տեղահանումը իրենց բնակության վայրից բոլոր պարագաներում անթույլատրելի է, իսկ վերադարձի իրավունքն ամրագրված է միջազգային իրավունքում: Ադրբեջանից ու Արցախից հարյուր հազարավոր հայերի ջարդերի, պատերազմների միջոցով տեղահանած երկրի ներկայացուցիչներն, ըստ որում, մեղադրում են Հայաստանի Հանրապետությանը արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի իրացմանը խոչընդոտելու համար:

«Հայաստանի կառավարությունը պարտավոր է ապահովել արևմտյան ադրբեջանցիների վերադարձը իրենց նախնիների հողեր ու վերադարձնել բռնագրավված և բռնազավթված ունեցվածքը կամ փոխհատուցել»:
Հետաքրքրական տեղեկատվական արտահոսքեր կան ադրբեջանական սոցմեդիայում այս համատեքստում, ըստ որում, ալիևյան վարչակազմի հետ ուղղակիորեն փոխկապակցված աղբյուրներից: Ներկայացվում է, թե հայկական կողմը Ադրբեջանին առաջարկում է ստորագրել Խաղաղության պայամանագիր առանց նշված նախայմանների կատարման հանձնառության ձևակերպման՝ խոստանալով իրականացնել նշված պահանջները արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակից հետո: Հատկանշական են երկու հանգամանք՝ պնդումը, որ ընտրությունները լինելու են արտահերթ, դիտարկումը, թե առանց Խաղաղության պայմանագրի ստորագրման Փաշինյանը չի կարող հաղթել այդ արտահերթ ընտրություններում:
Մեկնաբանություններից հիմա ձեռնպահ կմնամ, քանի որ մեկնաբանելու իմաստ և կարիք, կարծում եմ, չկա»։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»