Արտաքին 1 տարի առաջ - 18:31 05-12-2024

Թուրք գործարարները հանդիպել են Պուտինի հետ

Ռուսական ՎՏԲ բանկի «Ռուսաստանը կանչում է» համաժողովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի իշխանություններին շնորհավորել է ինֆլյացիան 50%-ից ցածր իջեցնելու կապակցությամբ: Փոխանցում է Ermenihaber-ը։

«Շնորհավորում եմ ձեզ, վերջերս այն 80% էր, հիմա 50%-ից էլ քիչ է, իրականում սա իսկապես լավ առաջընթաց է: Շնորհավորում եմ ֆինանսների հարցերով պատասխանատուներին: Սա լավ է, հիանալի»,- ասել է Պուտինը:

Թուրքական լրատվամիջոցները նկատել են, որ համաժողովին ներկա են եղել նաև Ռուսաստան-Թուրքիա արդյունաբերողների և գործարարների ասոցիացիայի նախագահ Հաջը Աքդեմիրը, ինչպես նաև թուրք հայտնի գործարար Ալի Բյուբերը:

Համաժողովին մասնակցած թուրքական «Karali Tea» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Մուստաֆա Քարալին էլ խորհրդականների միջոցով Պուտինին նվիրել է իրենց թեյը և հրավիրել Թուրքիայի Ռիզե նահանգ։

Ամենից շատ դիտված

17:18 Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարորդը դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել
18:13 Իվետա Մուկուչյանն ու նրա օտարերկրացի սիրելին նոր հոլովակ են հրապարակել
22:10 Գյումրեցի բազմազավակ ընտանիքը բնակարան չի գտնում․ տանտերերը հրաժարվում են երեխաների թվի պատճառով
23:33 Զելենսկին խոստացել է պատասխանել Կրիվոյ Ռոգում տեղի ունեցած ռուսական գազանությանը
22:00 Հաշվեքննիչ պալատը 4 մլրդ 687 մլն դրամի ծախսերի խեղաթյուրում է հայտնաբերել
17:59 Ինչու են սադրում ու կոնֆլիկտ հրահրում ԱԺ-ում ՔՊ փոխխոսնակները
23:22 Ուկրաինան Մոսկվայի օդանավակայաններին հարվածելու ծրագիր է պատրաստել․ The Atlantic
16:09 Վատ հարաբերություններն անցյալում են. ինչու էր Էլիզ Մելիքյանը հրաժարվել ընտանիքից և ինչ լուսանկար է հրապարակել
22:17 Անկլավներր չհանձնելը պատերազմն է․ Գոռ Մադոյան
09:01 Լենինի հետքերով. 12 զույգ «Եղվարդի» բոթաս` ՀՀ նախագահի համար