Մամուլ 1 տարի առաջ - 08:10 04-12-2024

Վերաբերմունք է փոխվել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Նիկոլ Փաշինյանի խնդրանքը մերժելուց հետո ՔՊ-ում շատերի վերաբերմունքը փոխվել է Հովիկ Աղազարյանի նկատմամբ, որ հանդգնել է գետնով տալ մեծն Փաշինյանի հակաօրինական խնդրանքը։ Գոնե հրապարակավ նրանք վերջինիս չեն մոտենում, իսկ երեկ ԱԺ նիստի ընդմիջմանը հաշված ՔՊ-ականներ համարձակվեցին ձեռքով բարեւել նրան՝ մտածելով, որ լրագրողները կֆիքսեն «հանցանքը», եւ Փաշինյանը մի sms էլ իրենց կուղարկի: Աղազարյանին ձեռքով բարեւել են Վաղարշակ Հակոբյանը, Ալեքսեյ Սանդիկովը, գավառցի Նարեկ Գրիգորյանը։

Մյուսների մեջ, իհարկե, շատ կան Աղազարյանին «բալետ անողներ», բայց՝ ծածուկ: ՔՊ-ից մեզ պատմեցին, որ սորոսական, երբեմնի կապտամազիկ Թագուհի Ղազարյանը խմբակցության վերջին նիստում հարց է բարձրացրել, թե ինչ կարգավիճակով է Հովիկ Աղազարյանը մասնակցում նիստին։

Հիշեցնենք, որ խմբակցության նիստը կայացել է անմիջապես այն բանից հետո, երբ Աղազարյանը հայտարարություն տարածեց, թե մերժում է Փաշինյանի «խնդրանքը»` մանդատը վայր չի դնում: Եվ մազերի գույնը փոխած տիկինը որոշել է Փաշինյանին հավաստել իր հավատարմությունը` նման հարց բարձրացնելով, ինչին, զարմանալիորեն, Հայկ Կոնջորյանն արձագանքել է` խմբակցության անդամի կարգավիճակով։ Սակայն պարզ է, որ «առաջնորդը» շատ վրդովված է, եւ հնարավոր է` առաջիկա օրերին Աղազարյանին հեռացնեն խմբակցությունից, անգամ` կուսակցությունից։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»