Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 19:46 26-08-2021

Կառավարությունն առանձնահատուկ վերաբերմունք է դրսևորում Հնդկաստանի հետ հարաբերություններում հատկապես բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում. ԲՏԱ նախարարը հանդիպել է Հնդկաստանի դեսպանին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը օգոստոսի 26-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին: Այս մասին տեղեկացնում է ԲՏԱ նախարարությունը:

Նախարարը ողջունել է դեսպանին, ընդգծել ՀՀ կառավարության դիրքորոշումը՝ Հնդկաստանի հետ համագործակցության խորացման կարևորության վերաբերյալ, ինչպես նաև շնորհավորել է վերջերս տեղի ունեցած Հնդկաստանի անկախության օրվա կապակցությամբ:

Վահագն Խաչատուրյանը նշել է, որ Կառավարությունն առանձնահատուկ վերաբերմունք է դրսևորում Հնդկաստանի հետ հարաբերություններում հատկապես բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում՝ ակնկալելով որակական և քանակական նոր հարաբերությունների հաստատում։

«Այն ձեռքբերումները, որն ունի Հնդկաստանը բարձր տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության մեջ, շատ կարևոր կարող են լինել Հայաստանի Հանրապետության համար»,- ասել է Վահագն Խաչատուրյանը։

Նախարարը դեսպանին ներկայացրել է այն հիմնական խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ աշխատանքներ է իրականացնում Նախարարությունը՝ բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված արդյունաբերությունը վերականգնելու և զարգացնելու համար:

Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է այդ ոլորտում Հնդկաստանի ունեցած հարուստ փորձին, մեծ ներուժին, համագործակցության ընդլայնման, համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորություններին։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ընդգծել, որ Հայաստանի հետ առանձնահատուկ հարաբերություններ են հաստատված։ Հայ և հնդիկ ժողովուրդները բարեկամության դարավոր պատմություն ունեն, մշակութային ընդհանրություններ, իսկ մի շարք բնագավառներում՝ զարգացման մեծ ներուժ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են գործակցության խորացման մի շարք հնարավորություններ, պայմանավորվածություն է ձեռք բերվել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի մի շարք ուղղություններով նախապատրաստել առաջարկությունների աշխատանքային ծրագիր:

Հանդիպման ավարտին դեսպան Կիշան Դան Դեվալին նախարար Վահագն Խաչատուրյանին հրավիրել է Հնդկաստան՝ հանդիպումներ ունենալու ոլորտի պատասխանատու պետական և մասնավոր ներկայացուցիչների հետ, տեղում ծանոթանալու և ձեռքբերելու պայմանավորվածություններ հետագա համագործակցության վերաբերյալ:

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում