Արտաքին 1 տարի առաջ - 21:12 03-12-2024

Թուրքիայում բողոքի ակցիա է կազմակերպվել Իսրայելի դեմ

Թուրքիայում շարունակվում են բողոքի ակցիաներ իրականացվել ընդդեմ Իսրայելի, որը Պաղեստինում ռազմական գործողություններ է իրականցնում։ Փոխանցում է Ermenihaber-ը։

Անթալիա քաղաքում տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում մասնակիցները կոչ են արել անհապաղ դադարեցնել Պաղեստինի դեմ ուղղված հարձակումները և նշել են, որ Գազայում իրավիճակն աղետալի է։

Ակցիան ընթացել է տարբեր կոչերով, պաստառներով և Իսրայելին անվանել են «ցեղասպան»։

Անդրադառնալով Թուրքիա-Իսրայել տնտեսական հարաբերություններին՝ ակցիայի մասնակիցները նշել են, որ Թուրքիան հայտարարել էր, որ ամբողջությամբ դադարեցնում է առևտուրը Իսրայելի հետ, մատնանշելով, որ դրանով նպատակ է հետապնդում Իսրայելին պարտադրելու զինադադար։

Նրանց խոսքով՝ առկա տվյալները ցույց են տալիս, որ Թուրքիայի և Իսրայելի միջև առևտուրն ամբողջությամբ դադարեցված չէ։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»