Ներքին 1 տարի առաջ - 16:10 03-12-2024

Աննա Վարդապետյանը ԵՊՀ ուսանողների հետ հանդիպմանն անդրադարձել է կոռուպցիայի դրսևորումներին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դեկտեմբերի 3-ին , «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավի շրջանակում, ընդունել է Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի շուրջ 4 տասնյակ ուսանողների: Այս մասին հայտնել են գլխավոր դատախազութունից:

Աննա Վարդապետյանն ուսանողների հետ հարցուպատասխանի ձևաչափով անցկացված քննարկման ընթացքում անդրադարձել է այնպիսի հարցերի, թե, օրինակ, ինչո՞վ է վտանգավոր կոռուպցիան, ինչպե՞ս է այն դրսևորվում, ի՞նչ է հովանավորչությունը, ինչպե՞ս պայքարել հովանավորչության դեմ, ի՞նչ է բարեվարքությունն ու ինչպե՞ս ազդարարել կոռուպցիոն հանցագործությունների մասին:

Ուսանողները կարծիք են հայտնել, որ կոռուպցիան մարդկանց զրկում է հավասար հնարավորություններից, խոչընդոտում է պետության զարգացմանը, պետության մեջ պետություն է ստեղծում, վտանգում է ազգային անվտանգությունը և այլն:

Անդրադառնալով կոռուպցիայի կանխարգելման ոլորտում առկա մարտահրավերներին՝ ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է մտածողության փոփոխության անհրաժեշտությունն ու նշել.

«Մեր խնդիրն այն է, որ մենք ցանկանում ենք արդարադատություն իրականացվի, բայց ոչ մեր նկատմամբ»:

Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազը, պատասխանելով ուսանողների հարցերին, անդրադարձել է նաև դատախազների հանրային հաղորդակցության հմտությունների զարգացմանն ուղղված աշխատանքներին, իրավապահ մարմինների նկատմամբ հանրային վստահության բարձրացման անհրաժեշտությանը, պետական և համայնքային շահերի պաշտպանության, ինչպես նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտներում Դատախազության իրականացրած աշխատանքներին և այլն:

Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Էդգար Արսենյանը ներկայացրել է 2024 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթների, դատարան ուղարկված գործերի, դատավճիռների ու վերականգնված վնասի վիճակագրությունը:

Էդգար Արսենյանը, մասնավորապես, նշել է, որ կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով քննված քրեական վարույթներից վերոնշյալ ժամանակահատվածում դատարան է ուղարկվել 131 քրեական գործ՝ 287 անձի վերաբերյալ: Ավարտված գործերով վերականգնվել է 532 միլիոն 568 հազար դրամ: 2024 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում դատարաններում ավարտվել է կոռուպցիոն բնույթի 91 քրեական գործ` 146 անձի վերաբերյալ: Նշված քրեական գործերից 88-ով` 140 անձի նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ, 3 գործով 6 ամբաստանյալի նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ (ներկայացվել են վերաքննիչ բողոքներ):

Արշավի շրջանակում 2024 թվականի դեկտեմբերի 3-ին մեկնարկած «Հակակոռուպցիոն իրազեկման շաբաթ»-ն իրականացնում է Արդարադատության նախարարությունը՝ ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համագործակցությամբ:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ