Երևան +17°
copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 20:30 10-05-2023

Միրզոյանը Խովաևի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 10-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հնդիպմանը քննարկվել են տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր:

«Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շրջանակներում սկզբունքային խնդիրների վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Ադրբեջանի կողմից 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտմամբ Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակման և Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամի առնչությամբ վերահաստատվել է Հարավային Կովկասի կայունությամբ շահագրգիռ գործընկերների կողմից գործուն քայլերի իրականացման անհրաժեշտությունը։

Ամենից շատ դիտված