Ներքին 1 տարի առաջ - 09:10 26-11-2024

Կարեն Սարուխանյանը մոլորեցնում է մարդկանց. ոչ թե մեզի անալիզ էր պետք հանձնել, այլ մազի

Օրերս հայտնել էինք, որ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի արյան մեջ թմրանյութի առկայությունը հաստատող թեստի արդյունքը դրական է։

ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը, ով հավակնում է Գյումրիի քաղաքապետի պաշտոնին, այդ օրը որևէ մեկնաբանություն չի տվել, երկու օր անց սոցցանցի իր էջում այդ ամենը որակել է պատվեր։

Oragir.News-ի աղբյուրն ասում է` Սարուխանյանը փորձում է ջրից չոր դուրս գալ, մոլորեցնում է մարդկանց. ոչ թե մեզի անալիզ էր պետք հանձնել, այլ մազի։

«Ֆիկտիվ անալիզ է հանձնել, որովհետև մեզի, արյունի անալիզը միշտ չէ, որ հարյուր տոկոսով հաստատում է։ Ինչի՞ հնարավոր չէր, որ անալիզ հանձնելուց 3-4 օր առաջ չօգտագործեր թմրանյութ և լրիվ ուրիշ արդյունք լիներ։
Թմրամոլության համար ուրիշ անալիզ են հանձնում, մազի անալիզ թող հանձնի։ Ես առաջարկում եմ, որ պարոն պատգամավորը մազի անալիզ հանձնի, էդ ժամանակ պարզ կլինի։ Էջում ներկայացված փաստաթուղթն էլ, եթե նայեք ամեն ինչ պարզ է, պետք է մի քիչ ուշադիր լինել։ Իմ առաջարկն է, որ մեզի ու մյուս անալիզների փոխարեն մազի անալիզ հանձնի, եթե էդքան ազնիվ է»,- Oragir.News-ի հետ զրույցում նշում է մեր աղբյուրը։

Չնայած, որ Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ պատրաստ է պատասխանել հարցերին, բայց այնուամենայնիվ մեր լրատվամիջոցի հետ շարունակվում է անհաղորդ մնալ։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում