Բելգորովկա բիզիմդի՞ր․ ռուսական արծրունիզմի ազգային առանձնահատկությունները
copy image url

Բելգորովկա բիզիմդի՞ր․ ռուսական արծրունիզմի ազգային առանձնահատկությունները

Արտաքին 5 ամիս առաջ - 17:00 20-11-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ռուս-ուկրաինական պատերազմում նոր սկանդալ է հասունացել, որը Կրեմլի վերահսկողության ներքո գործող լրատավամիջոցները փորձում են «չնկատել»։

Ուկրաինայի արևելքում՝ Լուգանսկի շրջանում պարտերազմող որոշ բրիգադների և գումարտակների հրամանատարներ իրենց վերագրել են գոյություն չունեցող հաջողություններ, ռազմական ղեկավարությանը այդ կապակցությամբ կեղծ զեկույցներ ներկայացրել և այդ կապակցությամբ բարձրաստիճան պարգևներ ստացել։ Արդյունքում պարզվել է, որ ռուսական զորքերն մի շարք բնակավայրեր գրավվել են միայն օնլայն տիրույթում։

Գաղտնիք չէ, որ վերջին ամիսներին ռուսական բանակը Դոնբասում ակտիվորեն առաջ է շարժվում և մեկը մյուսի հետևից նոր բնակավայրեր վերցնում իր վերահսկողության տակ։ Ռուսական կողմի հաջողությունների ու չափից ավելի մեծ լավատեսության ֆոնին պարզվել է, որ Լուգանսկի մարզի Բելգորովկա, Սերեբրյանկա, Գրիգորովկի, Վերխնեկամենսկոե և Վյեմկի բնակավայրերը, որոնց գրավման մասին ռուսական կողմը հայտնել էր դեռևս 2024 թվականի մայիսի 20-ին, ներկայումս գտնվում են ուկրաինական զինուժի վերահսկողության տակ։ Ըստ տեղեկությունների՝ ռուսական կողմը առհասարակ չի գրավել այս բնակավայրերը, կամ էլ գրավել, սակայն որոշ ժամանակ անց կորցրել է դրանք։

Հատկանշական է, որ խաբեությունը բացահայտվել է բացառապես պատահականության արդյունքում՝ երբ խումբ ռուս ռազմական բլոգերներ որոշել են անձամբ այցելել Բելգորովկա ու համոզվել, որ բնակավայրն իսկապես գտնվում է ռուսական զինուժի վերահսկողության ներքո։ Հաշվի առնելով այն իրողությունը, որ ռուսական կողմը հայտնել է նաև Գրիգորովկա և Սերեբրյանկա բնակավայրերի գրավման մասին, ապա Բելգրովկան պետք է ռուսական ուժերի թիկունքում լիներ, սակայն ռուս բլոգերներին հիասթափություն էր սպասվում, քանի որ վերջիններս պարզել են, որ բնակավայրը գտնվում է ուկրաինական ուժերի վերահսկողության ներքո ու վերջին 6 ամսում այս հատվածում փոփոխություններ չեն եղել։

Ռուսական «Rybar» տելեգրամյան ալիքը վարող ռազմական բլոգեր Միխայիլ Զվինչուկը հայտնել է, որ զինվորականներն իրենց կեղծ հաջողություններ են վերագրել, ինչը շատ հաճախ արել են նաև առաջնագծում զինվորականների հետ շփվող զինվորական թղթակիցների միջոցով։

Միջադեպի հետևանքով ՌԴ ԶՈՒ 3-րդ բանակի մի շարք հրամանատարներ արդեն իսկ կալանավորվել ու ձերբակալվել են, ոմանք էլ՝ ազատվել են զբաղեցրած պաշտոններից։ Դրանք հիմնականում եղել են գումարտակների և բրիգադի հրամանատարներ։ Ռուսաստանի զինված ուժերի հյուսիսային ռազմական օկրուգի նախկին զինծառայողներից մեկը հայտնել է, որ 3-րդ բանակի ստորաբաժանումների հրամանատարները հեռացվել են դիրքերից, 7-րդ բրիգադի բրիգադի հրամանատարը ձերբակալվել է, իսկ գումարտակի հրամանատարները հեռացվել են։ Նույն ուղղությամբ ներկայումս ստուգումներ են իրականացվում նաև 6-րդ և 123-րդ բրիգադներում։

Նկատենք, որ ռազմաճակատում տիրող իրական իրավիճակի և ներկայացվող զեկույցների միջև նախկինում նույնպես եղել են լուրջ անհամապատասխանություններ։ Այս անճշտությունները հիմնականում բավարար ուշադրության չեն արժանացել, քանի որ համակարգը քննադատություններին անմիջապես չի արձագանքում, իսկ զինվորականները, ցանկացած քննադատություն որակում են որպես բանակի վրա ճնշում գործադրելու փորձ։

Ռազմական փորձագետ Բորիս Ռոժինը ուշադրություն է հրավիրել այն բանին, որ վիրտուալ հաղթանակները սովորաբար հերքվում են բաց աղբյուրներից ստացվող տեսագրություններով։ Նա հույս է հայտնել նաև, որ ՌԴ պատկան մարմիններն այս բացահայտումից եզրակացություններ կանեն, ինչը թույլ կտա ավելի արդյունավետ գործել՝ Դոնբասի ողջ տարածքը գրավելու համար։ «Բելառուսական անվտանգության ուժեր» տելեգրամյան ալիքը նույնպես խստորեն քննադատել է այս քաղաքականությունը և այն հրամանատարներին, որոնց համար զինվորների ճակատագիրը միևնույնն է։ Նա անընդունելի է համարել, երբ հրամանատարները ղեկավարությանը կեղծ զեկույցներ են ներկայացնում, ինչը վտանգում է նախևառաջ առաջնագծում պատերազմող զինվորների կյանքը։

Ենթադրում ենք, որ ռուսական պաշտոնական քարոզչությունը ոգեշնչվել է Արծրուն Հովհաննիսյանից, ով 44-օր շարունակ հայ հանրությանը վստահեցնում էր, որ հաղթանակի շատ մոտ է, կտրականապես հերքում էր ադրբեջանական զորքերի առաջխաղացման մասին պնդուները, ու Բելգորովկայի շուրջ ստեղծված իրավիճակը արծրունիզմի ռուսական դրսևորումն է։

Ամենից շատ դիտված

16:30 Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
12:02 Ձենդ կտրի՛ր, հլը, չընդհատես ինձ, եկել են այստեղ՝ վնգստում են․ Զարուհի Փոստանջյանը սաստեց ՔՊ-ականին
23:56 Որպես սննդամթերք աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը՝ կրկին հայկական շուկայում
19:26 Լիլիթ Հովհաննիսյանը կնկարահանվի հոլիվուդյան ֆիլմի գլխավոր դերում
22:09 Արտագաղթ. Հայկավանում օր օրի ավելանում է փակ դռների թիվը. տեսանյութ
13:45 Ի՞նչ տարբերություն՝ Քասախ, թե Երևան․ ստեղից 2 քայլ վազելով մտնում ես Երևան․ քասախցի
13:44 Գնացե՛ք, 7 դուռ մոմ վառեք, որ Փաշինյանի օրոք եք ընդդիմություն․ Քրիստինե Վարդանյան