Մամուլ 1 տարի առաջ - 08:15 20-11-2024

Սկզբում ընտրություն, հետո հանրաքվե․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Դիվանագիտական աղբյուրներից տեղեկացանք, որ եթե անգամ «խաղաղության պայմանագրի» բոլոր կետերի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանն այսօր գան համաձայնության, միեւնույն է՝ Ալիեւը չի ստորագրի փաստաթուղթը, քանի որ նախապայմանը Սահմանադրությունը փոխելն ու Անկախության հռչակագրից հրաժարվելն է: Չնայած Հայաստանի այս տապալված վիճակին՝ Ալիեւը վախ ունի, որ հայկական հաջորդ իշխանությունները կարող են չեղարկել Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու ներկայիս իշխանությունների որոշումը եւ միջազգային հարթակներում փորձել հասնել հաջողության` կրկին բարձրացնելով Արցախի հայկական, պատմական տարածք լինելու հարցը։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանին օդուջրի պես հարկավոր է ստորագրել այդ ձեւական թղթի կտորը, որն իրականում խաղաղություն չի բերելու, սակայն գալիք ընտրություններից առաջ նա պողոսներին կերակրելու է սին հույսերով, որ ինքը հասել է վերջնական խաղաղության:

Մեզ ասացին, որ Փաշինյանն առաջարկել է Ալիեւին ստորագրել թուղթը՝ ներառելով մի կետ, որտեղ կամրագրվի, որ այն ուժի մեջ է մտնելու հետո, երբ մեր Սահմանադրությունը փոխված կլինի, սակայն Ալիեւը սա էլ է մերժել` հիմնովին ստորացնելով խաղաղություն մուրացող ՀՀ վարչապետին։ Ըստ մեր աղբյուրի՝ Փաշինյանը հասկանում է, որ այս պահին չի կարող հանրաքվե անել եւ Սահմանադրություն փոխել, ուստի ուզում է առաջիկա ընտրություններում հաղթել եւ դրանից հետո միայն կատարել Ալիեւի պահանջը։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
19:49 ՌԴ դեսպանատան կոշտ արձագանքից հետո Դավիթ Առուշանյանը լռում է․ մարզպետը չի ցանկանում մեկնաբանել
19:01 Ալիևը մերժել է Էրդողանին և իր փոխարեն Թուրքիա ուղարկել Բայրամովին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
19:38 Խոշոր պայթյուն՝ Մասիսում գործող գազալցակայանում. «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին