copy image url
Արտաքին 3 շաբաթ առաջ - 13:00 11-11-2024

5-րդ սերնդի առասպելը․ ռուսական Սու-57 կործանիչը միջազգային ավիաշոուի ժամանակ խայտառակվել է

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ռուսական ավիացիոն տեխնոլոգիաները զգալիորեն հետ են մնում ժամանակակից չափանիշներից, մասնավորապես հինգերորդ սերնդի սպառազինության պահանջներից, թեպետ ռուսական կողմը հակառակն է պնդում։ Ինչպես հաղորդում է «Defense Express»-ը, այս մասին փաստում է Չինաստանի Չժուհայի շրջանում կայացած «Airshow China 2024» միջազգային ավիաշոուին ռուսական Սու-57 կործանիչի մասնակցությունը, որը տեղի էր ունենում առաջին անգամ։

Հաղորդվում է՝ չինացի հանդիսատեսների կողմից մոտ տարածությունից արված տեսանյութերը փաստում են, որ այս կործանիչը չի արդարացնում առկա մեծ սպասելիքները։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ այս բացահայտումը տեղի է ունեցել է քանի որ ռուսական կողմը չի կարողացել սահմանափակ մուտքի գոտի ապահովել, ինչի պատճառով էլ չինացի դիտորդները հնարավորություն են ունեցել մանրամասն ուսումնասիրել ինքնաթիռի ֆյուզելյաժը։

«Չինաստանում կայացած միջազգային ավիաշոուին Սու-57-ի առաջին մասնակցությունը նշանավորվեց այն առասպելի վերջնական ոչնչացմամբ, որ այս ինքնաթիռը գոնե ինչ-որ կերպ պատկանում է հինգերորդ սերնդին: Դա նաև ապացուցեց այն իրողությունը, որ ռուսական ինքնաթիռների արտադրության բոլոր տեխնոլոգիաները մնացել են 20-րդ դարում։ Խնդիրն այն էր, որ ռուսները հանդիսատեսի համար անմատչելի գոտի չէին կարողացել ապահովել, իսկ չինացիները փակման ժամանակ ազատորեն նկարահանեցին Սու-57-ը»,- հայտնում է լրատվականը։

Մասնավորապես՝ առաջին հերթին ուշադրություն են գրավել ռուսական Սու 57-ի թափքի պանելների վրա առկա մեծ քանակությամբ պտուտակները, ինչը հակասում է ռադարների տեսանելիությունը նվազեցնելու ընդհանուր սկզբունքներին։ Չնայած այս թերություններն ավելի վաղ նույնպես քննարկվել են, սակայն հրապարակված տեսանյութում երևում է տարրերի միացման նկատելի վատ որակը, ինչը տարակուսանք է առաջացրել փորձագետների և քննադատների մոտ։ «Հեղույսների հսկայական քանակությունը, որոնց վրա պահվում են ֆյուզելաժի պանելները, ապշեցուցիչ է, բայց դա հայտնի էր նաև նախկինում։ Այլ բան է, որ տարրերի միացման որակը չի դիմանում քննադատությանը»,-նշում են փորձագետները։

Ուշագրավ են նաև կործանիչի ետնամասի (պոչ) կադրերը, որոնք առաջին անգամ հայտնվել են համացանցում, մասնավորապես ամրացումները կատարվել են տարբեր տեսակի սպլայններով՝ խաչաձև, ուղիղ և վեցանկյուն: Փորձագետների կարծիքով, միացումների այս մոտեցումը, ներառյալ ներքին զենքի խցիկի դռների միացումը ֆյուզելյաժի այլ տարրերի հետ, ցույց է տալիս արտադրելիության անհավասար մակարդակը, ինչպես նաև արտադրության ընդհանուր մշակույթը:

Նման տեսանյութերն արագորեն տարածվում են չինական սոցիալական ցանցերում, որտեղ տեղացի օգտատերերը ծաղրում են ռուսական տեխնոլոգիաների կատարողականի մակարդակը։ Միառժամանակ փորձագետները նշում են, որ ցուցահանդեսին ներկայացված ինքնաթիռը արտադրական ինքնաթիռ չէ, այն նախատիպ է։ Հաշվի առնելով դրա համարը՝ 054, սա T-50-4 մոդելն է՝ չորրորդ փորձանմուշը, որը պետք է համապատասխաներ ամենաբարձր ստանդարտներին։ Համեմատության համար չինացի մեկնաբանները վկայակոչում են չինական արտադրության Chengdu J-20 կործանիչը, որը դիրքավորվում է որպես հինգերորդ սերնդի ներկայացուցիչ, բայց նաև ցուցադրություններում այդքան մոտիկից չի ցուցադրվում:

Փորձագետները, հաշվի առնելով ռուսական Սու-57 կործանիչի դիզայնը և տեխնոլոգիական առանձնահատկությունները, վստահաբար պնդում են՝ թեև Ռուսաստանը շարունակում է այն անվանել որպես հինգերորդ սերնդի ներկայացուցիչ, այնուամենայնիվ վերջինս չի համապատասխանում այս բնութագրերին:

Նշենք, որ «Airshow China»-ն Չինաստանի ավիատիեզերական ամենամեծ ցուցահանդեսն է, որտեղ ներկայացված են ռազմական և քաղաքացիական ավիացիայի, ինչպես նաև տիեզերագնացության ոլորտի նորագույն տեխնոլոգիաները։ Դրանում ցուցադրվում են ոչ միայն ինքնաթիռներ, այլ նաև անօդաչու թռչող սարքեր, անվտանգության համակարգեր և տեխնոլոգիական նորամուծություններ՝ ավիացիայի ոլորտում։

Արևմտյան ԶԼՄ-ները հայտնում են, որ չինացի օգտատերերն ու փորձագետները ցուցահանդեսում ռուսական Սու-57 կործանիչը տեսնելուց հետո քննադատում են այն՝ հիմնականում շինարարության վատ որակի և գաղտնի տեխնոլոգիայի կասկածելի մակարդակի պատճառով։ Չինացի հեռուստադիտողները նշել են, որ Սու-57-ի ֆյուզելաժի վրա նկատելիորեն շատ պտուտակներ կան, վահանակների կարերը անհավասար են, ինչպես նաև տարբերվում են ամրացումների տեսակները, ինչը վկայում է արտադրական ցածր մակարդակի մասին։ Միևնույն ժամանակ Սու-57-ից բացակայում էին որոշ կարևոր բաղադրիչներ, ինչպիսիք են ինֆրակարմիր հայտնաբերման համակարգը, ինչը նույնպես կասկածներ է հարուցում դրա լիարժեք ֆունկցիոնալության և հինգերորդ սերնդի կործանիչների համար համապատասխանության վերաբերյալ:

Սու-57-ը հինգերորդ սերնդի ռուսական բազմանպատակային կործանիչ է, որի սերիական արտադրությունը մեկնարկել է 2019 թվականին։ Այն արտադրվում է Ամուրի Կոմսոմոլսկի ավիացիոն գործարանում: Կործանիչը նախատեսված է հակառակորդի բոլոր տեսակների օդային թիրախները ոչնչացնելու, ցամաքային ու վերջրյա թիրախները խոցելու, տեղակայման վայրերից մեծ հեռավորության վրա օդային տարածքի վերահսկման, շտաբները, հրամանատարական կետերը, հակառակորդի գործողությունների կառավարման համակարգերը շարքից դուրս բերելու համար։

Ռուսական կողմի պնդմամբ՝ մի շարք երկրներ ներկայումս հետաքրքրված են այս կործանիչների ձեռքբերմամբ։

Հիշեցնենք, որ դեռևս 2019 թվականին Հայաստանը Ռուսաստանից Սու-30 կործանիչներ էր գնել։ Չնայած Նիկոլ Փաշինյանն ու պաշտպանության այն ժամանակվա նախարար Դավիթ Տոնոյանը այս գնումը դարակազմիկ իրադարձություն էին համարում, դրանցում սելֆիա անում՝ պնդելով, որ Հայաստանը սրանով փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը, այնուամենայնիվ այս կործանիչները 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ չկիրառվեցին, քանի դրանց հրթիռներն առկա չեն եղել։ Ակնկալում ենք, որ Նիկոլ Փաշինյանը այս տարիների ընթացքում հասցրել է դասեր քաղել և այժմ էլ չի փորձի Սու-57 կործանիչներ գնել՝ բացառապես սելֆի անելու նպատակով։
adv_banner

Ամենից շատ դիտված

21:30 Հովիկ Աղազարյանը միասեռակա՞ն է. Տարոն Չախոյանի «սենսացիոն բացահայտումը»
22:10 Շինություն, ավտոմեքենա, 3 մլն կանխիկ, 2 մլն եկամուտ․ Աննա Հակոբյանի գյումրեցի ազգականի ունեցվածքը
23:12 Շենգավիթի թանկ ու անշուք տոնածառը. բնակիչների վերաբերմունքը
21:59 Իրենց հարուցած գործերը ինձ չեն կաշկանդում, ես միայն վերին Երուսաղեմից եմ կաշկանդվում. Վարդան Ղուկասյան
18:00 Աշխարհագրության ֆակուլտետ՝ առանց աշխարհագրության քննության․ ուսանող չկա
22:16 18+. մերկ լուսանկարներ Չարենցի թանգարանում. ով է էրոտիկ ցուցադրության հեղինակը
21:28 Բերման են ենթարկվել քրեական պատմություններով հայտնի Արտյոմ Կանևսկոն և նրան ուղեկցողները. shamshyan.com
23:49 Կոտայքի մարզում կցորդիչով բեռնատարը բախվել է գազալցակայանը սնուցող գազատար խողովակին՝ վնասելով այն. shamshyan.com
09:37 Մթնոլորտային երևույթները կապ չունեն երկրաբանականի հետ․ Գագիկ Սուրենյան
16:30 Հովիկ Աղազարյանի նմանը ընդհանրապես պետք է տեղ չգտներ Ազգային ժողովում. հարցում