Հայաստանի արտաքին պարտքը մենք ու մեր երեխաներն են փակելու. հարցում

Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 6 ամիս առաջ - 19:36 07-11-2024
Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 2024 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 12 501,472 մլն դոլար՝ 2024 թ.-ի օգոստոսի 31-ի համեմատ ավելանալով 36,924 մլն դոլարով։

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ընդհանուր պարտքի կառուցվածքում 6,29 մլրդ դոլարը կազմում է արտաքին պարտքը, այդ թվում պետական պարտքը՝ $5,77 մլրդ, կենտրոնական բանկի պարտքը՝ $521.6 մլն։ 6,21 մլրդ դոլարը ներքին պարտքն է, այդ թվում 5,63 մլրդ դոլարը գոյանում է ռեզիդենտների կողմից գնված պետական գանձապետական պարտատոմսերից, $555,9 մլն՝ ռեզիդենտների կողմից արտարժույթով ձեռք բերված պետական պարտատոմսերի դիմաց, 17,6 մլն դոլար՝ ներքին երաշխիքների համար։

Oragir.News-ը քաղաքացիներին հարց է ուղղել՝ գիտե՞ն, թե որքան է կազմում Հայաստանի արտաքին պարտքը, և ո՞վ դա փակելու։

«Մենք ու մեր երեխաները»,- ասաց հարցվածներից մեկը։

Նշենք որ հարցվածների մեծամասնությունը չգիտեր, թե որքան էր ՀՀ-ի արտաքին պարտքը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված