Ուղիղ եթեր
Այս իշխանություններն արտաքին պարտքը հասցրել են մոտ 6 միլիարդ դոլարի
copy image url

Այս իշխանություններն արտաքին պարտքը հասցրել են մոտ 6 միլիարդ դոլարի

Ներքին 2 տարի առաջ - 16:51 13-04-2023
ՀՀ արտաքին պարտքը տարեցտարի ավելանում է։ Հասկանալու համար, թե ի՞նչ քայլել են ձեռնարկում ներկայիս իշխանություններն այն նվազեցնելու համար, որքան է եղել նախկին երեք նախագահների օրոք՝ Oragir.news-ի հետ զրույցում տնտեսագետ Հրանտ Միքայելյանն ասաց.

«Համապարփակ հարց է․ ուրեմն նախ, ես պետության պարքը հստակ չէի առանձնցնի՝ արտաքին ու ներքին պարք, որովհետև ամեն դեպքում, եթե պարտքը վերադարձնես, ապա այն պետք է վերադարձնես և՛ ներքին, և՛ արտաքին պարտքատիրոջը։ Այսպիսով և՛ ներքին, և՛ արտաքին պարտքն է կարևոր։

ՀՀ-ն սկսել է իր անկախությունն առանց արտաքին պարտքերի, որովհետև, ըստ պայմանագրի, որով ՀՀ-ն մտել է Խորհրդային միության մեջ, բոլոր ակտիվներն իր վրա վերցրել է ՌԴ-ն։ Այսպիսով, ՀՀ-ն զրո արտաքին պարտքով սկսեց իր անկախությունը, սակայն մեկ տարի անց՝ 1992 թվականին, ՀՆԱ-ի համեմատ 30 % պարտք է վերցրել։ Հետո, ամեն դեպքում ՀՆԱ-ն սկսեց աճել, ու առաջին նախագահի նախագահության տարիներին պարտք և ՀՆԱ հարաբերակցությունը բավականին բարձր էր։ Մեկ միլիարդ դոլարն արդեն գերազանցում էր»։

Միքայելյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին որոշակի փոփոխություններ են մտցվել. «Օրինակ, եթե առաջին նախագահի ժամանակ սեփականաշնորհման դեպքում, օրինակ, մտածում էին, որ պետք է մասնավոր սեփականության անցնի գործարարը, ապա Ռոբերտ Քոչարյանի օրոք այնպես էր, որ դա պետք է ձեռնտու լինի պետությանը։

Օտարերկրյա ներդրումները պայմանավորված էր ներդրումներից, և դրա շնորհիվ պետական ու արտաքին պարտքը սկսեց շատ ավելի քիչ կուտակել։ Հարաբերական առումով սկսեց նվազել, պատմական մինիմումի հասել է 2007 թվականին՝ երբ հասել էր 1,5 մլրդ դոլարի»։

Միքայելյանի խոսքով՝ 2008 թվականին պետական պահուստներից ծախսվել է ահագին գումար և հենց ադ թվականներին էր, որ միջազգային ֆինանսական ճգնաժամը անդրադարձավ նաև ՀՀ-ի վրա ու հենց այդ տարի 1,5-2 մլրդ դրամով ավելացավ.

«Սերժ Սարգսյանի ժամանակ ՀՀ-ն նոր պարտքեր է վերցնում, իսկ արդեն 2013 թվականից սկսած, գրեթե ամեն տարի մի քանի միլիոն դոլար պարտք է կուտակվում, չնայած հները մարվում էին միաժամանակ։ 2016 թվականից սկսեց շեղումը, այսինքն՝ ֆիննախը կարևորեց ներքին աղբյուրները, իսկ հաջորդ տարիներին ՀՀ-ն շատ քիչ նոր պարտքեր է վերցրել, որովհետև տնտեսական աճը բարձր էր ու պարտքերի կարիք չէր զգացվում»։

Անդրադառնալով ներկայիս իշխանության կուտակած արտաքին պարտքին՝ ասաց. «2020 թվականին, կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված, ՀՀ-ն սկսեց ավելացնել իր արտաքին պարտքերը և պատերազմի ֆոնին էլ ու մինչև հիմա այն շարունակվում է, իսկ 2022 թվականին պարտքն ավելի է շատացել, ներքին պարտքը, դոլարի արժույթով պայմանավորված, նվազել է։

Հիմա ընդհանուր պետական պարտքը տաս միլիարդ դրամ է, ամեն ամիս թվերը, բնականաբար, փոխվում են, եթե այսպես նայենք, ապա 4 մլրդ 392 միլիոն դոլար ներքին պարտքն է, իսկ արտաքին պարտքը, որին հասցրել են այս իշխանությունները, կազմում է 5 միլիարդ 813 մլն դոլար»։

Ամենից շատ դիտված

16:23 Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից 
20:59 Կայծակի հարվածից զինծառայող է մահացել. նա 30 օրից պետք է զորացրվեր
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
21:55 Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան
17:35 ​​​​​​​Ընտանիքները սգի մեջ են․ տղաներին առևանգել են Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից
16:03 Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը
13:24 Սա է «բարեկամ» Ադրբեջանը․ պարզից էլ պարզ է, որ 2 անչափասները որևէ այլ նպատակ ունենալ չէին կարող․ Թաթոյան
23:58 Մի՛ զարմացեք, որ շնորհավորում են հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը
18:17 Հայտնի է, թե ով է Ադրբեջանի սահմանը հատած տղաներից մեկը. մանրամասներ