Նազարբաևը մոտ 8 միլիարդ դոլարի ակտիվներ է պահել Մեծ Բրիտանիայում․ TBIJ
copy image url

Նազարբաևը մոտ 8 միլիարդ դոլարի ակտիվներ է պահել Մեծ Բրիտանիայում․ TBIJ

Արտաքին 3 տարի առաջ - 19:04 19-02-2022
Լրագրողական հետաքննության բյուրոն (TBIJ) հայտարարություն է տարածել, որ Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն իր պաշտոնավարման ընթացքում կուտակել է մոտ 8 միլիարդ դոլարի ակտիվներ, որոնք նա պահպանել և վերահսկել է Մեծ Բրիտանիայում։

Ինչպես հետևում է կազմակերպության զեկույցից, 2020 թվականին Մեծ Բրիտանիայում ստեղծվել է Jusan Technologies հոլդինգը, որը վերահսկվում էր Նազարբաևի անվան մասնավոր հիմնադրամների կողմից՝ պաշտոնապես նվիրված բարեգործական, սոցիալական և հայրենասիրական նախագծերի իրականացմանը։

Ինչպես գրում է kommersant.ru-ն, հոլդինգի բաժնետոմսերը, ի թիվս այլոց, պատկանում էին նաև նախկին փոխվարչապետ Երբոլ Օրինբաևին՝ Նազարբաևի եղբորորդու՝ Գալիմժան Եսենովի դստեր ամուսնուն և Ղազախստանի կրթության և գիտության նախարար Ասլան Սարինժիպովին։