Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:40 04-11-2024

Երևանում թենիսի ակադեմիա կկառուցվի

Երևանում թենիսի ակադեմիա կհիմնվի. այն նախատեսված է կառուցել Քանաքեռ-Զեյթունում. այս մասին հայտարարվել է քաղաքապետարանի գործակարգավարական նիստում։

Այն կունենա 6 բաց և 4 փակ կորտ։ Նախագծային աշխատանքները մեկնարկել են։ Մարզակառույցը կունենա 350 նստատեղ՝ հնարավորություն տալով անցկացնել միջազգային խոշոր մրցաշարեր։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այս նախաձեռնությունը կարևոր է անվանել՝ նշելով, որ հաջորդ տարի արդեն կանցնեն գործնական փուլ։

Ձեզ գուցե հետաքրքրի