Այսօր՝ նոյեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մազրում: Ժամը 12:45-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 15 կմ հատվածում բախվել են 67-ամյա Սաշա Կիրակոսյանի վարած «Hyundai Santa Fe» մակնիշի և 24-ամյա Ներսես Լևոնյանի վարած «Mitsubishi Airtrek» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով «Mitsubishi»-ի վարորդը բժշկական հետազոտման նպատակով դիմել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին:
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում: