Ներքին 9 ամիս առաջ - 15:34 05-01-2026

Ճամբարակում բախվել են Mitsubishi Outlander-ը և դի տեղափոխող Mitsubishi Grandis-ը․ կա վիրավոր

Այսօր՝ հունվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։15-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում բախվել են «Mitsubishi Outlander» մակնիշի և դի տեղափոխող «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ վիրավորին ու վարորդներին առաջինը օգնության են հասել նշված հատվածում ծառայություն կատարող ՀՀ Պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության Գեղարքունիքի ռազմական ոստիկանության ծառայողները, իսկ դի տեղափոխող ավտոմեքենան էլ պատկանում է «Մայրամուտ» սգո ծառայությանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում