Ներքին 2 տարի առաջ - 13:45 29-10-2024

ԿԳՄՍՆ-ն կվերացնի «Ես և շրջակա աշխարհը» դասագրքում եղած բացթողումը

Հանրակրթական առարկաների նոր դասագրքերն ու դրանց բովանդակությունը շարունակում են մնալ հանրության ուշադրության կենտրոնում և ծնողների շրջանում լայն քննարկումների առիթ դառնալ։

Դրանցից երկուսի՝ 2-րդ դասարանի «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» և 2-րդ դասարանի «Ես և շրջակա աշխարհը» դասագրքերում առկա խնդիրների համար Oragir.News-ը գրավոր հարցում էր ուղարկել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։

Նշենք, որ «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» 2-րդ դասարանի դասագրքում երեխաներին սովորեցնում են օգտվել Telegram, Whats App, Zangi, Viber հավելվածներից և գրանցվել gmail-ում։ Այնինչ՝ gmail-ում սահմանված է տարիքային շեմ, իրավունք ունեն գրանցվել 13 տարեկանից։

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ նոր դասագրքերը ստեղծվել են հաստատված և կազմված նոր առարկայական չափորոշիչների հիման վրա։

«ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հայտարարված 2-րդ դասարանի դասագրքերի ստեղծման դրամաշնորհային մրցույթի արդյունքում հաղթող են ճանաչվել փորձագետների կողմից փորձաքննություն անցած, գնահատման սանդղակով սահմանված անցողիկ շեմը հաղթահարած մասնակիցների կողմից ստեղծված այն դասագրքերը, որոնք ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով գործածության են երաշխավորվել հանրակրթական ուսումնական հաստատություններում։

Գործածության երաշխավորված դասագրքերի էլեկտրոնային տարբերակները տեղադրվել են ԿՏԱԿ-ի «Պաշարների շտեմարան» բաժնում և ԴՏՀՏՇՀ-ի կայքէջում, որոնք հասանելի են եղել, և հնարավորություն են տվել հանրակրթական ուսումնական հաստատություններին կատարելու դասագրքի ընտրություն»,- հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Ինչ վերաբերում է 2-րդ դասարանի «Ես և շրջակա աշխարհը» առարկայի դասագրքում առկա «QR» կոդի միջոցով ռուսական մուլտֆիլմի ցուցադրմանը և վերլուծմանը, այն դեպքում, երբ 2-րդ դասարանում նոր սկսում են սովորել ռուսերեն տառերը, ԿԳՄՍՆ-ից տեղեկացրին, որ Oragir.News-ի հարցումից ու հրապարակումից հետո կարգավորում են խնդիրը։

«Հարցի կարգավորման նպատակով ԿԳՄՍ նախարարությունը՝ 2024 թ. հոկտեմբերի 24-ին գրությամբ տեղեկացրել է 2-րդ դասարանի «Ես և շրջակա աշխարհը» (հեղ.՝ Գ. Հովհաննիսյան, Մ. Ղուկասյան, Փ. Դավթյան) առարկայի դասագիրքը դրամաշնորհային մրցույթում ներկայացրած կազմակերպությանը՝ «Աստղիկ գրատուն» ՍՊԸ ին՝ հաղորդելու հեղինակային խմբին սեղմ ժամկետում վերոնշյալ դասագրքում առկա QR կոդերը վերանայելու վերաբերյալ՝ ապահովելով կրթության բնագավառը կարգավորող ՀՀ օրենադրական պահանջները»,- հայտնեցին ԿԳՄՍՆ-ից։

Հիշեցնենք՝ Oragir.News-ն ավելի վաղ հայտնել էր, որ 2-րդ դասարանում սովորեցնում են օգտվել մի շարք «մեսինջերներից»։

Հիշեցնենք նաև, որ Oragir.News-ը հրապարակում էր արել այն մասին, որ 2-րդ դասարանի մեկ այլ դասագրքում QR կոդի վրա պահելով՝ ռուսական մուլտֆիլմ է բերում, որը երեխաները պետք է վերլուծեն։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ