Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 13:10 15-05-2023

Ես ակնկալում եմ, որ Հայաստանի արդարադատությունը կվերացնի իմ դեմ կայացված որոշումը. Մուրադ Փափազյան

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ մայիսի 17-ին Երևանում կկայանա իրեն անցանկալի անձ ճանաչելու դեմ հայցի քննությունը:

Հայտարարությունում ասվում է.

«Հուլիսի 13-ին, երբ ես գնում էի Երևան, ժամանելուս պես ինձ հետ դարձրին և Հայաստանում գործող իշխանությունը ինձ հայտարարեց նոն գրատա։

Տասը ամիս անց կառավարությունը դեռ հրաժարվում է ներկայացնել այն պատճառները, որոնք ստիպել են ընդունել այս կամայական և ավտորիտար որոշումը։

Իմանալով, որ իշխանությունների այս գործողությունը իրավախախտում է, ես հարուցել եմ դատական վարույթ՝ նպատակ ունենալով չեղյալ հայտարարել այս անպատասխանատու որոշումը։

Դատավարության առաջին օրը բացվում է չորեքշաբթի՝ մայիսի 17-ին, ժամը 15:30-ին։ (Վարչական դատարան, ք Երեւան, Գարեգին Նժդեհի փող., 23 շենք,
Դատավոր Մհեր Պետրոսյան).

Ինձ անձամբ կներկայացնեն ՀՀ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը և իմ փաստաբանները՝ Սիրանուշ Սահակյանն ու Ռուբեն Մելիքյանը, որոնց խնդրել եմ պաշտպանել իմ իրավունքները, որպեսզի կարողանամ ազատ վերադառնալ Հայաստան։ Հայաստանը համայն հայության հայրենիքն է, և այդպես էլ պետք է մնա ապագայում։ Նաև այս հիմնական սկզբունքը հարգելու համար է, որ մենք պայքարում ենք։

Ակնկալում եմ, որ Հայաստանի Հանրապետության արդարադատությունը անկախություն կցուցաբերի գործադիր իշխանությունից.

Ակնկալում եմ, որ Հայաստանի Հանրապետության արդարադատությունը կառավարությունից կպահանջի հրապարակել իմ հեռացման պատճառները։

Ես գիտեմ, որ ոչինչ չի արդարացնում այս որոշումը։ Ավելին, իմ հեռացումից տասն ամիս անց իշխանությունները չեն կարողանում արտահայտել այն փաստերը, որոնցում ինձ մեղադրում են։ Պարզապես այն պատճառով, որ այս որոշումը պայմանավորված է միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած քաղաքական տարաձայնություններով։

Ես ակնկալում եմ, որ Հայաստանի արդարադատությունը կվերացնի իմ դեմ կայացված որոշումը և դրանով իսկ ցույց կտա, որ դա կառավարության հրահանգով չէ։

Հակառակ դեպքում Հայաստանը կհայտնվեր որպես Բանանային Հանրապետություն, և ես կգնամ այնքան հեռու, որ դիմեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Հայաստանը պետք է հարգի իշխանությունների տարանջատումը, որը ժողովրդավարության հիմնական սկզբունքներէն է:
Այս իրավիճակում ես միակը չեմ, քանի որ երեք ընկերներիս նույնպես արգելել են վերադառնալ Հայաստան։

Ժամանակն է վերջ դնել այս հակաժողովրդավարական քաղաքականությանը, որը թուլացնում է հայկական կողմը»:

Հիշեցնենք, որ Մուրադ Փափազյանը ՀՅԴ Բյուրոյի անդամ է, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ և տարիներ շարունակ աջակցել է Հայաստանին ու Արցախին։

Նրա մուտքը Հայաստան արգելվեց մեկ տարի առաջ՝ 2022-ի հուլիսին, պատկան մարմիններն անորոշ բացատրություն տվեցին, թե՝ Նիկոլ Փաշինյանի Ֆրանսիա կատարած այցի ժամանակ բողոքի ակցիա է կազմակերպել։

ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը հայց էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ Ազգային անվտանգության ծառայության՝ պահանջով՝ պարտավորեցնել ԱԱԾ-ին հանել ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից Փափազյանի տվյալները։

Ամենից շատ դիտված

13:45 Ակտիվ, աշխույժ, առույգ երեխա էր․ մանրամասներ 7-րդ դասարանի աշակերտուհու մահվան դեպքի մասին
17:30 Չնայած Բագրատ Սրբազանը շարժվել չէր կարողանում, համաձայնեց մկրտության արարողությունն անցկացնել․ բացառիկ պատմություն
08:52 Տավուշցի ոստիկանները չեն ենթարկվել հրամաններին
13:48 ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունն իրազեկման երթ է անում ՀՀ բուհերում. ՈւՂԻՂ
21:49 Տավուշով չեն ավարտվելու զիջումները․ սա սպառնալիք է մեր պետականությանը. քահանա
20:48 Երևանում բախվել են թիվ 18 և թիվ 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր. shamshyan.com
17:45 Գլխիդ դուխով-ը ջնջի, գրի՝ դեբիլ. Պարույր Հայրիկյան
16:15 Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնը վերածել են հագուստի խանութի
22:41 Աղերսում եմ ձեզ, չթուլանաք․ Շուշան Պետրոսյան
07:12 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. Ժողովուրդ