Ներքին 48 րոպե առաջ - 12:33 08-11-2026

Ընդդիմությունը պետք է կենտրոնանա ոչ թե ձևաչափի, այլ աշխատանքի բովանդակության վրա․ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Ձեւաչափը, որի շրջանակում ջանքերը մեկտեղելու մասին են հայտարարել ընդդիմադիր քաղաքական ուժեր, արդյո՞ք իդեալական է իր կազմով կամ ձեւով։ Իհարկե ոչ։ Բայց արդյո՞ք լինում է իդեալական ձեւաչափ քաղաքականության մեջ առհասարակ։ Իհարկե ոչ։

Հետեւաբար, ձեւաչափից «կառչելը» կարող է նշանակել թերեւս մի բան, որ խնդիրը պարզապես թիրախավորելն է, այլ ոչ թե իրապես քաղաքական հեռանկարները դիտարկելը, արդյունավետության մասին հոգ տանելը եւ այլն։ Որովհետեւ, արդյունավետության մասին հոգ տանելու, օգտակարության մղում ունենալու, կամ առնվազն բարձրաձայնված նպատակների հարցում ներհասարակական, ներպետական փոփոխությունների շահառու լինելու դեպքում, կենտրոնացումը կլինի թերեւս աշխատանքային բովանդակության վրա, բովանդակություն–մեթոդաբանություն հարաբերակցության վրա։

Կրկնեմ, «կառչել» ձեւաչափից, նշանակում է պարզապես առաջնորդվել ոչ թե արդյունավետության, այլ հակառակի՝ ապարդյունության մոտիվով։

Պե՞տք է ընդդիմախոսության տեսանկյունից լինի այս պրոցեսն անձեռնմխելի։ Իհարկե ոչ։

«Սրբազան կովի» վերածվելը ավելի շուտ ճահճանալու, քան առաջ գնալու գրավական է։ Այդ իմաստով, քաղաքական ուժերը իհարկե պետք է դրսեւորեն նաեւ իսկապես կոնստրուկտիվ ընդդիմախոսության պատրաստակամություն, կամք, քննարկումների ու անգամ բանավեճի խիզախություն։ Բայց, շեշտեմ դաձյալ՝ ընդդիմախոսությունն էլ չի կարող լինել «բա դուք այն ժամանակ», «բա դուք սրան այսպես, նրան այնպես», կամ «աչքիդ վերեւն ունք կա» տրամաբանությամբ։ Բովանդակային եւ մեթոդական։ Մնացյալը ոչ թե «բուժօգնություն» է, այլ «սպանություն»։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ