Երևան +12°
copy image url
Խոսք Արտաքին Ներքին 10 ամիս առաջ - 21:30 23-06-2023

Չեմ կարծում, որ Ադրբեջանն ամբողջովին կվերացնի Լաչինի միջանցքի շրջափակումը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նախօրին ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունել է «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը։

Բանաձևը հիմնականում անդրադառնում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար և մարդու իրավունքների հետևանքներին, ընդգծվում է Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելության հրատապ գործուղման անհրաժեշտությունը, կոչ է արվում Ադրբեջանին անհապաղ կատարել ՄԻԵԴ և Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, կոչ է արվում Ադրբեջանին վերականգնել էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ։

Oragir.News-ի հետ զրույցում միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը հայտնեց, որ բանաձևը պարունակում է բավականին կոշտ բառապաշար, և այն ոչ կոմպրոմիսային է։ Նրա խոսքով՝ դա քաղաքական փաստաթուղթ է, որը պարտադիր է կատարման համար։ Նա ընդգծեց, որ եթե Ադրբեջանը չկատարի այս բանաձևը, ապա հաջորդ քայլը պետք է լինի ԵԽԽՎ-ի կողմից քաղաքական պատժամիջոցների սահմանումը։

Հարցին, թե ԵԽԽՎ-ն ունի՞ այնպիսի լծակներ, որոնցով կկարողանա պարտադրել Ադրբեջանին ապաշրջափակել միջանցքը, մեր զրուցակիցը պատասխանեց, որ պարտադրելու մասին դժվար է խոսել, և դա կախված է Ադրբեջանից։ Ղազարյանը նկատում է, որ ԵԽԽՎ-ն չունի ոստիկանական գործառույթներ, բացի այդ՝ ինչպես ԵԽԽՎ-ն, այնպես էլ Ադրբեջանը միջազգային իրավունքի սուբյեկտներ են, և Ադրբեջանն ինքնավար պետություն է։

Միջազգային իրավունքի մասնագետն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ ԵԽԽՎ-ն Ադրբեջանի նկատմամբ՝ որպես մասնակից պետության, իրավունք ունի քաղաքական պատժամիջոցներ կիրառել։ «Պատժամիջոցները պետք է լինեն սկզբում ԵԽԽՎ-ում Ադրբեջանի լիազորությունների կասեցումը, այդ երկրի պատվիրակների մանդատների կասեցումը, որը կարող է լինել որոշ ժամանակով՝ կես տարով, կամ մեկ տարով, ինչպես օրինակ արվել է Ռուսաստանի դեպքում։ Բացի այդ՝ Ադրբեջանը զրկվում է քվեարկելու իրավունքից, և եթե դա էլ որևէ արդյունք չտվեց, արդեն կարող է հեռացվել անդամակցությունից, որովհետև այդ պետությունը, էթնիկ զտումներ իրականացնելով, փաստացի չի ընդունում Եվրոպայի խորհրդի կանոնադրությունը։

Արա Ղազարյանը նշեց, որ սա ընդհանուր առմամբ էթնիկ զտման գործիք է, և փաստաթղթում էլ է նշվում, որ Ադրբեջանը բնակիչներին ստիպում է հեռանալ այդ բնակավայրերից։ Նրա խոսքով՝ ԵԽԽՎ-ն արդեն երկակի ստանդարտներ չի կիրառում, քանի որ զեկուցողներն այնքան համոզիչ ապացույցներ և փաստեր են ներկայացրել, որ վեհաժողովը որևէ կոմպրոմիսային տարբերակ չի առաջարկել։ Փորձագետը նաև նշեց, որ դժվարանում է հիշել մեկ այլ բանաձև, որտեղ Ադրբեջանի հասցեին ուղղված այսպիսի սուր գնահատականներ լինեն։


Մեր հարցին, թե իրատեսական համարում է, որ ԵԽԽՎ-ն Ադրբեջանի նկատմամբ կսահմանի վերոհիշյալ պատժամիջոցները, եթե այդ երկիրն այնուամենայնիվ հրաժարվի որոշումը կատարել, փորձագետը համոզմունք հայտնեց, որ Ադրբեջանը ոչ թե հրաժարվելու է կատարել որոշումը, այլ նահանջելու է, սակայն պարբերաբար նման ոտնձգություններ կատարելու է։ «Իրականում չեմ կարծում, որ ամբողջությամբ կվերացնի շրջափակումը, բայց մոտավորապես կանցնի այն ձևաչափին, որը գոյություն ուներ նախքան միջանցքի ամբողջական շրջափակումը։ Տոտալ շրջափակումը նշանակում է դեմ գնալ ամբողջ աշխարհի կարգին։ Ադրբեջանն ավելի շատ կսկսի բացել, հետո նորից փակել, ռազմական բախումներ հրահրել և այսպես շարունակ»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com