Արտաքին 3 տարի առաջ - 18:45 21-04-2023

Լաչինի միջանցքի շրջափակումը Հայոց ցեղասպանության շարունակությունն է. Ֆրենկ Փալոն

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը հայտարարել է, որ Ադրբեջանի հարձակումն Արցախի վրա, Լաչինի միջանցքի արգելափակումը Հայոց ցեղասպանության շարունակությունն են։ Այս մասին Փալոնն ասել է Կոնգրեսում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ։

Կոնգրեսականը շեշտել է, որ Արցախում մարդիկ տառապում են զրկանքներից, բավարար սննդի և դեղորայքի պակասից։

«Այն, ինչ կատարվում է Արցախում, երկու տարի առաջվա հարձակումը, ագրեսիան, Լաչինի միջանցքի փակումը, իմ կարծիքով, ոչ այլ ինչ է, քան ցեղասպանության շարունակություն։ Մենք գիտենք, որ Արցախում մարդիկ տառապում են զրկանքներից, բավարար սննդի և դեղորայքի պակասից։ Կարծես թե դա ցեղասպանություն է, բայց մենք դա թույլ չենք տա. Սակայն սա նույն երեւույթն է՝ անկախ նրանից՝ դա իրականացվում է Ադրբեջանի, թե Թուրքիայի կողմից»,- ասել է նա։

Ֆրենկ Փալոնը հայտնել է, ադրբեջանական այս ագրեսիան ուղղված է ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի դեմ։ Նա հիշեցրել է, ադրբեջանական բանակը շարունակում է ներխուժել Հայաստան՝ փորձելով գրավել նոր տարածքներ։

Ամերիկացի կոնգրեսականը նշել է, հայկական հարցերով խմբի անդամները բազմիցս հիշեցրել են ԱՄՆ Պետդեպարտամենտին Լաչինի միջանցքի արգելափակման անընդունելիության մասին։ Նա հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի և Մինսկի խմբի մյուս համանախագահների կողմից գործադրվող ճնշումը ի վերջո կհեշտացնի միջանցքի բացումը, և որ բանակցությունների արդյունքում Արցախն ի վերջո կճանաչվի որպես Հայաստանի մաս։

Փալոնը հիշեցրել է, որ ԱՄՆ Կոնգրեսը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, սակայն դրան հասնելը հեշտ չի եղել։ Նա շնորհակալություն է հայտնել օրինագիծը նախաձեռնած կոնգրեսական Ադամ Շիֆին և բարձր գնահատել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։

Կոնգրեսական հերթական անգամ հայտնել է, որ անթույլատրելի է ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը